Thursday, 16 07 2026
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև

Սերժ Սարգսյանի ակնարկը Բայդենին և Նազարբաևի ապտակը Պուտինին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը ԱՄՆ-ում մասնակցում է միջուկային անվտանգության գագաթնաժողովին, ԱՄՆ պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ արել է շատ հետաքրքրական հայտարարություններ:

Մասնավորապես, նա հայտարարել է, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է և ոչ մի խոսք չի կարող լինել ԽՍՀՄ վերստեղծման մասին: Նազարբաևի այս դիրքորոշումը հայտնի է վաղուց, նա այս մասին արտահայտվել է մի շարք անգամներ, սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այս հայտարարությունը հնչում է բավական ուշագրավ երանգներով: Առավել ևս, երբ Նազարբաևը հայտարարում է սառը պատերազմյան կարծրատիպերից հրաժարվելու անհրաժեշտության մասին:

Առաջին հայացքից սա կոչ է Արևմուտքին, սակայն իրականում ամեն ինչ չափազանց պարզ ու հասկանալի է և տեսանելի, թե իրականում ում քաղաքականությունն է լիովին տեղավորվում սառը պատերազմյան կարծրատիպերի շրջանակում: Դա Ռուսաստանն է՝ դրա նախագահ Պուտինի գլխավորությամբ: Եվրասիական տնտեսական միությունը Պուտինի համար հենց սառը պատերազմական գործիք է, ինչի մասին է վկայում այն, որ ՌԴ նախագահը փորձում է հնարավոր ամեն ինչ անել ՌԴ, այսպես ասած, հակաարևմտյան քայլերի համար ԵՏՄ անդամ պետությունների աջակցությունը ստանալու համար:

Նազարբաևը ԱՄՆ-ում մեծ հաշվով ընդվզում է հենց սրա դեմ և Նահանգներին հայտարարում, որ չի պատրաստվում աջակցել ՌԴ նախագահի այդ սառը պատերազմյան տրամաբանությանը և ԵՏՄ-ում միմիայն ակնկալում է Ղազախստանի համար տնտեսական շահեր: Եվ այս հայտարարությունն առավել քան հնչեղ է դառնում Վաշինգտոնի գագաթնաժողովում Պուտինի և ընդհանրապես ՌԴ պաշտոնական բացակայության պայմաններում:

Սրանք հայտարարություններ են, որոնց անհրաժեշտությունը զգում է նաև Հայաստանը, որքան էլ քաղաքական գործընթացների առումով Հայաստանն ու Ղազախստանը հեռու լինեն գործընկեր համարվելուց և Հայաստանի համար խնդրահարույց լինեն Աստանայի մի շարք դիրքորոշումներ Ադրբեջանի և Ղարաբաղի խնդրի մասով: Վերջին հաշվով՝ այստեղ նույնիսկ հարց է, թե որ դեպքում է դիրքորոշումները առավել խնդրահարույց՝ Բաքվին քաղաքականապես աջակցող Աստանայի՞, թե՞ քաղաքականապես և սպառազինությամբ աջակցող, այն էլ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանի:

Սակայն այսպես, թե այնպես՝ Ղազախստանը կարծես թե հանդիսանում է ԵՏՄ ԽՍՀՄ-ացումը կանխարգեող մի կարևոր ֆլագման՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանն, օրինակ, չունի այդ հարցում կարևոր հայտարարությունների կամք, համարձակություն և միգուցե ինչ-որ առումով էլ նաև՝ օբյեկտիվ հնարավորություն:

Այդ իմաստով Հայաստանի նախագահի այցը վաշինգտոնյան գագաթնաժողով անցնում է իհարկե առանց նմանօրինակ հնչեղ հայտարարությունների, թեև, իհարկե, Սերժ Սարգսյանն էլ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հանդես է եկել բավական ուշագրավ խոսքով՝ ասելով, որ Ադրբեջանի սանձարձակությունը զսպելու հարցում Հայաստանն ունի միջազգային հանրության աջակցության կարիքը:

Այսինքն՝ Հայաստանը թեկուզ այս՝ քողարկված ձևով խոստովանում է, թե վտանգավոր սպառնալիքի դեմ պայքարում ում է համարում իր իրական դաշնակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում