Friday, 24 07 2026
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

Ուսուցիչները ծնողներին հայտնել են, թե ինչ նվեր են ուզում ստանալ. ՄԻՊ զեկույց

Հրապարակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին, որում անդրադարձ կա նաև դպրոցներում աշակերտների շրջանում անօրինական դրամահավաքության դեպքերին։

2015թ.-ի ընթացքում ստացվել են ահազանգեր և տեղեկություններ (աշակերտների ծնողներից, հասարակական կազմակերպություններից ու մի շարք ԶԼՄ-երից) հանրակրթական դպրոցներում տնօրենների կողմից թուլ տրված անօրինականությունների, այդ թվում՝ անօրինական դրամահավաքի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանին բազմիցս հայտնել են տնօրենների կողմից մարդկանց ապօրինի աշխատանքից ազատելու, ուսուցիչներին սպառնալու և նրանց արժանապատվությունը վիրավորելու դեպքերի մասին: Դրանցից մեկով, օրինակ, Նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցում չեն պահպանվել օրենսդրական մի շարք պահանջներ, ավելին՝ դպրոցի տնօրենը պատշաճ չի իրականացրել ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Հաշվի առնելով հայտնաբերված խնդիրները՝ Նախարարությունն առաջարկել է քննարկել դպրոցի տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը, ինչից հետո դպրոցի տնօրենը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Մեկ այլ դեպքով քաղաքացին պնդել է, որ վերջինիս ազատել են ուսուցչի պաշտոնից իր քաղաքական հայացքների պատճառով:

Ավելին, ծնողների պնդմամբ այնպիսի օրերին, ինչպիսիք են` Ուսուցչի տոն, Մարտի 8, Ապրիլի 7 և այլն, իրենք ստիպված են լինում ուսուցիչներին «վերաբերմունք ցույց տալ»` հետագայում իրենց երեխաների նկատմամբ վերջիններիս լավ տրամադրելու նպատակով: Առանձին դեպքերում ուսուցիչներն անձամբ են հայտնել, թե ինչ նվեր են նախընտրում ստանալ: Որոշ դպրոցներում ծնողները հայտնում են նաև «ֆոնդի փող» հավաքելու դեպքերի վերաբերյալ: Նման դեպքերում գումարների հավաքումը, որպես կանոն, իրականացվում է ծնողական կոմիտեների միջոցով` նախօրոք պայմանավորված գումարի չափով: Մի շարք դեպքերում տնօրենների հրահանգով գումարներ են հավաքվում դպրոցի վերանորոգման համար, հաշվի չառնելով այն, որ պետական բյուջեով այդ նպատակով, ինչպես նաև «Վերջին զանգ»-ի և այլ միջոցառումների կազմակերպման համար գումար դպրոցին արդեն իսկ հատկացված է:

Նախարարության տրամադրած տվյալներով` 2015թ.-ի դեկտեմբերի 15-ի դրությամբ «Թեժ գիծ» հեռախոսակապով գրանցվել է 101 ահազանգ, որոնցից 66-ը՝ դպրոցներում կատարվող դրամահավաքի, 19-ը՝ ուսուցիչների վերաբերմունքի և մասնագիտական պատրաստվածության, 5-ը՝ դպրոցի տնօրենի կառավարման հմտությունների ու անաչառության և այլ խնդիրների վերաբերյալ:

Այդուհանդերձ, Նախարարությունից չեն ստացվել տվյալներ, թե արդյոք նշված դեպքերի կապակցությամբ կատարվել է ծառայողական քննություն կամ արդյոք օրինախախտները ենթարկվել են պատասխանատվության` հաշվի առնելով, որ բացահայտված խախտումների վերաբերյալ կարող էր հաղորդում ներկայացվել իրավապահ համապատասխան մարմիններին:

Նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությունում հանրակրթական դպրոցների տնօրենների կողմից թույլ տրված ոչ օրինական գործողությունների վերաբերյալ (օրինակ` անօրինական դրամահավաք, դեպքեր, և այլն) գրանցվել է 14 դիմում: Ստացված 14 դիմումներից 6-ում բերված փաստարկները չեն համապատասխանել իրականությանը, իսկ 4-ում՝ մասամբ:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում բռնության կիրառման դեպքերի վերաբերյալ Նախարարությունն ահազանգ չի ստացել: Բողոքները հիմնականում վերաբերել են տնօրենների կողմից իրականացվող կադրային քաղաքականությանը և դրամահավաքությանը:

Կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից հայտնաբերված ուսումնական հաստատությունների տնօրենների խախտումների հետևանքները թերությունները վերացնելու նպատակով տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ:

Չնայած տեսչության կողմից նշված խախտումների հայտնաբերմանը, այնուամենայնիվ 2015թ. ուսուցիչների իրավունքները բավականաչափ պաշտպանված չեն եղել:

Առաջարկ. ուժեղացնել դպրոցներում անօրինականության դեպքերի հայտնաբերման, կանխարգելման մեխանիզմները, դրանց կապակցությամբ անցկացնել ծառայողական քննություն և բացահայտված խախտումների վերաբերյալ տեղեկությունները տրամադրել համապատասխան իրավապահ մարմիններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում