Դատախազը չի հաստատել Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով ՀՔԾ քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը: Ինչպես հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից, գործն ուղարկվել է լրացուցիչ քննության:
Օրեր առաջ գործով նախաքննությունն ավարտվել էր, եւ գործն ուղարկվել էր դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել էր Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետեւ դատարանը նրա կալանքը եւս մեկ ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել։








































