ԴԱԻՇ-ն ավելի քան մեկ տարի առաջ գրավել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Քարյաթեյն քաղաքը Հոմս նահանգի հարավ-արևելքում: Ժամանակի ընթացքում քաղաքը վերածվել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների գլխավոր ամրոցի Դամասկոս-Պալմիրա հիմնական տրանսպորտային հանգույցում:
RIA Novosti-ի թղթակիցը դարձել է վկան, թե ինչպես են սիրիական բանակի հատուկ նշանակության գրոհային խմբերը դաժան մարտերով անապատով գնացել դեպի Քարյաթեյն բարձունքներ և հետ գրավել՝ ոչնչացնելով ահաբեկիչների դիտակետերն ու ամրացված դիրքերը:
Լրագրողը պատմում է, որ առաջին մի քանի րոպեն մթնոլորտը հանգիստ է թվացել: Հանկարծ ձախ բարձունքից արձակվել են թշնամու գնդակները: Հետո աջ կողմից ևս սկսել են կրակել գրոհայինները: Սիրիացի զինվորներն առաջնագծում խիտ կրակով ծածկել են իրենց զինակիցներին, որ նրանք ավելի հարմար դիրքեր զբաղեցնեն: Կրակը գնալով ուժեղացել է:
«Բարձունքների միջև ճամփին երկու ահաբեկիչների մարմիններ են: Խմբի հրամնատարն ասում է, որ դրանք մահապարտ-ահաբեկիչներ են, չեն հասել մինչև մեր դիրք ընդամենը 200 մ: Ժամապահները ժամանակին են գործել: Մահապարտներից մեկը տեսքից 20 տարեկանից փոքր էր»,- գրում է ռազմական գործղություններին ականատես թղթակիցը:
Նշվում է դրվագ, երբ 4 մարտիկներ սկսել են հրազեն, զինամթերք և ինքնաշեն ականանետ բեռնել «նորից ձեռք բերված տրանսպորտի» բեռնախցիկ:
Հետո կապով հաղորդվում է, որ ջոկատն ամրապնդվել է, մյուսները «հրավիրվել են» գնալ դեպի բարձունք՝ պաշտպանության ամրապնդման համար:
Լուսաբացին մոտ խումբը վերադարձել է մեքենաների մոտ, գնացել շտապ և սպասել ջոկատի վերադարձին:
«Մեկ բաժակ թեյի շուրջ շտաբի հրամանատարը պատմեց, որ այսօրվա գիշերը ամենահաջողվածներից էր վերջին 3 ամսում: Բառացիորեն մի քանի րոպե առաջ առաջնագծից նրան զեկուցել են, որ հաջողվել է ոչնչացնել թշնամու երկու դիտակետ և վերահսկողություն հաստատել 3 բարձունքների նկատմամբ: Սիրիացի զինծառայողներից զոհվել է մեկ շարքային, 2 հոգի վիրավորվել է»,- պատմում է լրագրողը:
Քարյաթեյնի ճակատի այլ մասերից ևս լավ լուրեր են ստացվել: Աշխարհազորայիններն ու զինվորականները առաջ են գնացել անապատով 3 ուղղություններով: Ռադիոհաղորդմամբ պարզ է, որ գրոհայինների, ներառյալ՝ օտարերկրացի վարձկանների, հնարավորությունները սպառվում են, բայց առանց դիմադրության իրենց դիրքերը զիջել նրանք մտադիր չեն:








































