Saturday, 18 07 2026
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

Իմիտատորների աճը

Հայաստանի կենտրոնական բանկը երեկ հրապարակել է տեղեկատվություն 2015 թվականին Հայաստան առաքված տրանսֆերտների մասին: Ըստ այդմ՝ ԿԲ տվյալներով արձանագրվել է մոտավորապես կես միլիարդ դոլարի կամ 23 տոկոսից ավելի նվազում՝ 2014 թվականի համեմատ: Իհարկե, ԿԲ-ն հրապարակել է տվյալ, որ 2016 թվականի հունվար-փետրվարին տրանսֆերտները մոտ 3,4 տոկոսով աճել են՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այդուհանդերձ, հասկանալի է, որ մի քանի մլն-ի աճը որևէ կերպ համադրելի չէ մոտ կես միլիարդ դոլարի նվազման հետ:

Հայաստանի տնտեսության համար կես միլիարդ դոլարն ահռելի թիվ է, և կարելի է պատկերացնել, թե տրանսֆերտների նվազումը ինչպիսի ազդեցություն կարող էր թողնել հայաստանյան տնտեսության վրա: Ընդ որում՝ չնայած հունվար-փետրվարին աճի վերաբերյալ ԿԲ տեղեկատվությանը, որևէ նախադրյալ չկա սպասելու, որ կարող է տեղի ունենալ տրանսֆերտների էական աճ:

Բանն այն է, որ դրանց գերիշխող աղբյուրի՝ ՌԴ տնտեսության վիճակը շարունակում է վատ լինել, պատժամիջոցները շարունակում են, նավթի գների էական աճի սպասումներ չկան, և այս ամենը նշանակում է, որ ՌԴ տնտեսության խնդիրների հետևանքով տրանսֆերտների նվազումը կշարունակի: Ըստ որում՝ եթե փորձենք համադրել, ապա կստացվի շատ հետաքրքիր մի զուգահեռ՝ 2015 թվականին Հայաստանի արտաքին պարտքը աճել է մոտավորապես այնքան, որքան նվազել են տրանսֆերտները: Իհարկե, արտաքին պարտքն աճել ու աճում է ավելի արագ, ինչը, ըստ էության, նշանակում է, որ կառավարությունը փորձում է առաջ անցնել տրանսֆերտների նվազման տեմպից և նախապես փող «պահուստավորել» Հայաստանում՝ տրանսֆերտների պակասի հետևանքով վակուում թույլ չտալու համար:

Պարզ է, որ Հայաստանը չի կարող այս ամենը երկար շարունակել և տրանսֆերտների պակասը անվերջ լրացնել արտաքին վարկով: Իհարկե, տրանսֆերտներն էլ անվերջ չեն կարող պակասել և ինչ-որ մի նիշի վրա դրանք կանգ կառնեն: Սակայն կանգ չի առնի արտաքին պարտապանությունը, այն պարզ պատճառով, որ տնտեսությունն ինքը մի մեխանիզմ է, որը իր պահանջների առումով անընդհատ աճում է՝ հասարակական պահանջներին զուգահեռ: Եվ այս աճը հարկ կլինի ապահովել նորանոր արտաքին վարկերի միջոցով:

Հայաստանում այս թափանիվը արդեն իսկ գործի է դրված և Հայաստանի տնտեսությունը արդեն իսկ շարժվում է առավելապես այդ մեկ անիվի օգնությամբ: Եվ այդ ամենով հանդերձ ամենամտահոգիչը, իհարկե, այն է, որ չնայած «երկիրը փրկելու» բուռն իմիտացիային, որը երևի թե միակ բանն է, որ Հայաստանի իշխանությունն ավելի թափով է անում, քան արտաքին պարտք վերցնելը, իմիտատորները որևէ կերպ չեն կարողանում հասարակությանը հոդաբաշխ բացատրել, թե կոնկրետ ինչ քայլ են պատրաստվում անել իրավիճակը այսօր փոխելու ուղղությամբ: Օրինակ՝ լրագրողները արդեն մի քանի օր է այդ քայլերից գեթ մեկ օրինակ են փորձում լսել նորանշանակ նախարարներից, սակայն պարզվում է, որ նրանք դեռ նոր են պատրաստվում ծանոթանալ իրավիճակին:

 

Լուսանկարը՝  Armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում