Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Մոգերինիի այցի արդյունքները կախված են նաև այն առաջարկներից, որ կանեն հայ գործընկերները

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան շատ օգտակար կլինի: Սա լավ հնարավորություն է ակտիվացնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ընդհանուր շահերի տարբեր ոլորտներում:

«Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

«Այս այցը կարող է շատ լավ քաղաքական ազդակ լինել՝ խորացնելու մեր հարաբերությունները՝ նաև դրական ազդելով Եվրամիություն-Հայաստան իրավական շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա»,- նշեց մեր զրուցակիցը:

– Պարոն Լորենցո, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան: Որո՞նք են այդ այցի գլխավոր նպատակները, Եվրամիություն-Հայաստան բանակցություննե՞րը նոր համաձայնագրի շուրջ, գուցե այլ քաղաքական ու տարածաշրջանային խնդիրներ:

– Նախ՝ սա Եվրամիության և Հայաստանի գերազանց հարաբերությունների ցուցադրում է: Հետո՝ ես կարծում եմ, որ տիկին Մոգերինիի այցը շատ օգտակար կլինի, քանի որ նա հնարավորություն կունենա տեսնելու Հայաստանի իրական կյանքը և փոխանակելու կարծիքներ իր հայ գործընկերների հետ՝ թե՛ Հայաստտանի և թե՛ տարածաշրջանային իրադրության վերաբերյալ:

Այս տեսանկյունից սա լավ հնարավորություն է երկու կողմերի համար՝ խթանելու Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների օրակարգը ընդհանուր շահերի ոլորտներում: Եվրամիության և Հայաստանի համատեղ աշխատանքը կարող է փոխել իրավիճակը երկրում՝ օրինակ, ամրապնդելով Հայաստանի պետական ինստիտուտները, նպաստելով շրջակա միջավայրի բարելավմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակությանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, էներգետիկ անվտանգությանն ու արդյունավետությանը:

– Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում Մոգերինիի այցից՝ մասնավորապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու, Եվրամիություն-Հայաստան բանակցություններում առաջընթաց ապահովելու առումով:

– Ըստ իս՝ այս այցը կարող է շատ լավ քաղաքական ազդակ լինել՝ խորացնելու մեր հարաբերությունները՝ նաև դրական ազդելով Եվրամիություն-Հայաստան իրավական շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա:

Մյուս կողմից, ինչպես գիտեք, տիկին Մոգերինին հանդիպելու է Հայաստանի տարբեր գործիչների, ինչպես օրինակ՝ Ազգային ժողովի ղեկավարների, Հայաստանի իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Արդյունքը կախված է նաև այն առաջարկներից, որոնք կանեն նրա զրուցակիցները:

– Ձեր կարծիքով՝ այցը որևէ կապ ունի՞ Իրանի շուրջ վերջին զարգացումների, Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման հետ: Եթե հաշվի առնենք հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը, Հայաստանը կարո՞ղ է եվրոպացիների կողմից ընկալվել որպես հնարավոր կամուրջ Եվրոպայի և Իրանի շուկաները կապելու համար:

– Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն արդեն իսկ հայտարարել է Իրանի հետ համագործակցության տարբեր ոլորտներն ուսումնասիրելու և գարնանը այդ երկիր այցելելու իր մտադրության մասին: Այս տեսանկյունից համոզված եմ, որ նա կգնահատի Հայաստանի ներդրումն այս գործընթացում՝ հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ, նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կարևոր դարպաս է իրանցիների համար դեպի Եվրոպա:

– Ֆեդերիկա Մոգերինին այցի նախօրեին հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը մնում է գլխավոր առաջնահերթություն Եվրամիության համար՝ համապատասխան միջազգային իրավունքին», և որ «Եվրամիությունը աջակցելու է բանակցային գործընթացում ցանկացած առաջընթացի»: Կարծում եք՝ Եվրամիությունն այսուհետ ավելի ակտի՞վ է գործելու հակամարտության կարգավորման գործընթացում:

– Եվրամիության արտաքին քաղաքականության նպատակներից մեկը կայուն հարևանություն ունենալն է, և տիկին Մոգերինիի խոսքերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պետք է դիտել հենց այս համատեքստում:

Եվրոպական միությունը տարիներ շարունակ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված վստահության ամրապնդմանը և մարդկանց միջև երկխոսության հաստատմանը: Այս իմաստով ճիշտ կլինի, եթե ասենք, որ տարածություն կա առաջընթացի համար, բայց անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հակամարտող բոլոր կողմերից ներգրավվեն այդ ծրագրերում: Ոչկառավարական կազմակերպությունները բռնաճնշումների են ենթարկվում Ադրբեջանում, ինչը լուրջ խոչընդոտ է գործընթացի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում