Saturday, 11 07 2026
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Բնակարանամուտ՝ սահմանամերձ Այգեպարում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրով, Տավուշի մարզի սահմանամերձ երեք գյուղում 11 ընտանիքի խնդիր է լուծվել. ավարտին է հասցվել կիասկառույցների շինարարություն, իրականացվել է վերանորոգում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը հերթական այցով եղել են Այգեպար գյուղում:

Բնակարանաշինության ծրագրով համագործակցող կողմերի ղեկավարները Գրիգորյաններին այցելել էին ամիսներ առաջ՝ այցի նախoրեին գնված և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող բնակարանը տեսնելու համար: Երիտասարդ ընտանիքը վեց տարի ապրել է ամուսնու՝ Հայրապետի ծնողների հետ, ապա՝ վարձակալված բնակարանում: Սեփական անկյուն չունենալու պատճառով ընտանիքը նույնիսկ չի մտածել երկրորդ երեխա ունենալու մասին:

«Սահմանից հեռու բնակվող մեր հարազատների համար հաճախ զարմանալի է, թե ինչու ենք դեռ բնակվում այստեղ, ուր ամեն վայրկյան առկա է գնդակոծության վտանգը: Գիտե՞ք, սա է մեր տունը, մեր հողը: Այսօր, երբ ունենք մեր սեփական բնակարանն ու հարմարավետ բոլոր պայմանները, ավելի ամուր ենք կապված մեր գյուղին: Շնորհակալ ենք», – ասել է ընտանիքի հայրը՝ Հայրապետը:

«Երբ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում վերագնահատել իրականացվող այս ծրագիրը՝ ուրախությամբ եմ արձանագրում, որ գործընկեր կազմակերպության հետ կարևոր ու հաջողված գործ ենք անում: Բնակարանի խնդիրը լուծված է, մենք ավարտել ենք մեր գործը, սակայն, հաջողության իրական փուլը դեռ առջևում է. ընտանիքը վստահ կշարունակի ապրել այստեղ, և տան խնդիրն այլևս խոչընդոտ չի լինի ավելի մեծ թվով զավակներ ունենալու հարցում: Մեր ազգի համար երկու նպատակն էլ ռազմավարական է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Բնակարանաշինության ծրագիրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում սկսեցինք իրականացնել 2014թ-ին, որի արդյունքում կիսակառույց տան շինարարությունն ավարտեց կամ տունը վերանորոգեց 16 ընտանիք, իսկ այսօր այդ թիվն արդեն 27-ն է: Այս ընտանիքների համար բարելավված բնակարանային պայմանները միայն կենցաղային խնդիր չեն, այլև ռազմավարական: Ուրախ եմ, որ կարողանում ենք լինել սահմանին բնակվող ընտանիքների կողքին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից ի վեր իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

IMG_8034

IMG_8033

IMG_8025

IMG_8022

IMG_8004

IMG_7998

IMG_7985

IMG_7983

IMG_7951

IMG_7921

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում