Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

«Դաշնակները ժամանակին Արագածոտնի մարզում գողացել են կիսամեռ մարդկանց ձավարն ու առել մերսեդեսներ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

– Պարոն Մալխասյան, մոտենում է Մարտի 1-ի տարելիցը, եղավ համաձայնություն ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» միջև, ազատամարտիկները ևս պետք է հավաքվեին, քննարկեին՝ արդյոք մասնակցելու են, թե ոչ: Ձեր դիտարկմամբ՝ ո՞ւր կտանի այս հանրահավաքը, հետագա համագործակցություն միասնական ձևաչափով տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

– Մարտի 1-ը չարիքի իշխանությունները մեր ժողովրդի պատմության մեջ թողել են որպես արյան ու հիշատակի օր. գարնան առաջին օրը, որ ուրախության, զարթոնքի օր է, սրանք դարձրին տխրության ու հիշատակի օր: Դրա համար մենք պարտավոր ենք ամեն մարտի 1-ին հանրահավաք կամ ուրիշ հավաք անցկացնել, հարգել անմեղ զոհերի հիշատակը, որոնք գնդակահարվեցին: Իսկ միասնական հավաք անցկացնելը շատ ողջունելի է, ես միշտ էլ ասել եմ, որ ինչպես մեր մեծերն են ասել՝ մեր ուժը մեր միասնության մեջ է: Եվ կարծում եմ, որ սա լավ ազդանշան է կամ նախադեպ է, որովհետև առաջիկայում լուրջ անելիքներ կան, և զարգացումներ են լինելու, չի կարող մեր ոգին հավերժ գերի լինել այս կեղծված խոսքերին, կրտած մտքերին, մենք չենք կարող գերի դառնալ այս ռեժիմի այլանդակություններին: Առաջիկայում զարգացումներ են լինելու, և այդ միասնությունը քանի գնա, պիտի ավելի խորանա՝ իհարկե, առողջ ուժերի հաշվին, որովհետև կեղծ ընդդիմադիրներն այժմ ընդդիմության անվան տակ վխտում են քաղաքական դաշտում: Մենք, հատկապես ժողովուրդը պետք է կարողանա դա խորքից տեսնել ու ճանաչել և տարանջատել կեղծը ճշտից:

– Ազատամարտիկները նույնպե՞ս որոշել են, որ կմասնակցեն այդ հանրահավաքին, «Ազատամարտիկների դաշինքում» այդպիսի քննարկում պիտի լիներ, ի՞նչ որոշման հանգեցիք:

– Քննարկման կարիք էլ չկա, ազատամարտիկները մեր ժողովրդի ամենանվիրյալներն են, եթե նրանք մասնակցում են, հանրահավաքն ավելի ազդեցիկ ու ընդունելի է դառնում, հետագա զարգացման և ուժեղացման հեռանկար է ունենում:

– Այսինքն՝ այդ օրը ազատամարտիկները կլինեն հրապարակում:

– Այո՛, անպայման կլինեն, ես նաև «Ազատամարտիկների դաշինքի» անդամ եմ, գիտեմ, որ ազնիվ, չծախված ազատամարտիկները, որոնք դեռ չեն խցկվել նյութականացված կեցության, այդ կեղտի դաշտը, նրանք մնացել են դեռևս, որովհետև չփչանալն այսօր յուրատեսակ հերոսություն է, և ազատամարտիկների շարքերում էլ կան բազմաթիվ նվիրյալներ, որոնք չեն գայթակղվել, չեն փչացել, նրանք մասնակցում են, իսկ փչացածները գնում են իրենց ուղղությամբ:

– Պարոն Մալխասյան, Դուք նաև ՀԱԿ վարչության անդամ եք, ազատամարտիկ եք, հետագա համագործակցություն տեսնո՞ւմ եք «Նոր Հայաստանի» հետ: Նրանք կարծես ավելի ռադիկալ քայլերի կողմնակից են, արտահերթ զարգացումների են գնում, բայց, օրինակ, Կոնգրեսը, որը կողմ է հանրահավաքային պայքարին, Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեջ է, որպեսզի 2017-ի ընտրությունները առավել թափանցիկ անցնեն և չկեղծվեն: Դրանից ելնելով՝ ո՞ր դաշտում և ո՞ր փուլում եք տեսնում ձեր պայքարը:

– Շատ հնարավոր է, որ մենք միասնական մի դաշտում գործենք, պայքարենք, որովհետև քաղաքականությունը մարդկային գործունեության ամենաանհասկանալի, ամենաբարդ, որոշ մարդկանց կարծիքով՝ ամենափչացած, բայց նաև ամենապատասխանատու և կարևոր բնագավառներից է: Հաճախ քաղաքականության խորքերը որոշ մարդիկ չեն կարողանում տեսնել, և հաճախ այդ հանկարծական պոռթկումները ավելի շատ հիասթափության և պարտությունների են բերում: Քաղաքականության մեջ համակողմանի մշակված ծրագիրը, անշտապ համառությունը բերում են հաղթանակի և կործանում են ամենաբարբարոս, հաճախ ամենաուժեղ թվացող ուժերին, և մենք գնում ենք այդ հանգամանորեն մշակված ծրագրի ուղղությամբ, գնում ենք անշտապ համառությամբ, բայց դիտորդի նման չենք նայում, պետք է վերլուծենք: Մենք էլ ենք կողմնակից, որ վճռական ու խորտակիչ հարված հասցվի այս չարիքի իշխանությանը, որը ուտում է երկիրը ներսից, խորտակում է մեր երկիրն ամեն օր, ամեն ժամ, բայց պետք է հարվածը հասցվի ճիշտ ժամանակին՝ ճիշտ պահին և ճիշտ ձևով, իսկ եթե մենք ժամանակից շուտ պոռթկումներ անենք, գուցե այդ փլատակները փլվեն նաև բոլորիս գլխին: Հաշվարկներ կան արտաքին գործոնների հետ կապված, մենք մեր հույսը չենք դրել արտաքին ուժերի վրա, բայց մեզանից անկախ արտաքին անցուդարձերը, իրավիճակները նաև նպաստում են, պիտի խորամանկություն լինի նաև քաղաքականության մեջ, սա, ինչպես ասում են, արվեստների արվեստն է:

– ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն համաձայնագիր են ձեռք բերել, ստորագրել են հուշագիր, որով ՀՅԴ-ին տրվել են թե՛ մարզպետների, թե՛ նախարարների պաշտոններ: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը: Երբեմնի քառյակի հետ հույսեր էինք կապում, այսօր քառյակի ձևաչափից ոչինչ չի մնացել. թե՛ ԲՀԿ-ն է իշխանահաճո գործունեություն ծավալում և թե՛ ՀՅԴ-ն է կոալիցիա կազմել:

– Ես իմ նախկին ելույթների մեջ մի քանի անգամ ասել եմ, որ քոչարյանասերժական ռեժիմը ամեն ինչ արեց, որ ժողովուրդը տարանջատվի, քաղաքական դաշտը այլասերվի, և իրենք մի մոտեցում ունեն, որ իրենք կարող են գոյատևել կամ վերարտադրվել փչացած հասարակության պայմաններում, և իրենք գնացին այդ ուղղությամբ և ամեն ինչ ավերեցին, արդյունքում մենք ունեցանք ցինիզմի և ստորության արհեստի բոլոր նրբությունները գերազանց տիրապետող մի դասակարգ՝ սկսած փառամոլ ակադեմիկոսներից մինչև վախկոտ մտավորականներ, մականունավոր, կիսագրագետ պատգամավորներից սկսած մինչև 100 դոլար արժողությամբ թեթևաբարո երգչուհիներ, հանցագործ գյուղապետերից սկսած մինչև անհավատ, անհոգի եկեղեցապետեր, ոստիկանապետեր ու տարբեր տրամաչափի այլ պետեր ու պետիկներ: Վարչախումբը գործում էր և գործում է մի պարզ տրամաբանությամբ, եթե այս դասակարգը չկայանա, իրենք չեն կարող կեղծել ընտրությունները, եթե չկեղծեն ընտրությունները, իրենք կկորցնեն իշխանությունը: Եթե կորցնեն իշխանությունը, կկորցնեն ոչ միայն ժողովրդից ու երկրից թալանած հսկայական փողերը, կկորցնեն նաև իրենց ազատությունը, որովհետև իրենք բոլորը թաղված են առանձնապես ծանր հանցանքների մեջ և կկանգնեն արդար դատարանի առաջ: Եվ այսօր էլ գործում են այդ տրամաբանությամբ, ասպարեզ են բերում ուժերի, որոնց արդեն փորձել են: Հիմա Արագածոտնի մարզն էլ են վստահում Դաշնակցությանը և նույն կադրերին, որոնք նախկինում եղել են և տխրահռչակ համբավ ու անվստահություն են ձեռք բերել:

Մարզպետարաններում բաժիններ կան, որոնք զբաղված են սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն հատկացնելու գործերով, ասենք, ամենածայրահեղ աղքատներին ձավար, հնդկաձավար, բրինձ են տալիս և այլն, և մարզպետարանում աշխատող դաշնակցականները գողացան այդ կիսամեռ մարդկանց ձավարը և առան «մերսեդեսներ»: Ոչ ոք հարց չտվեց, թե մինչև պաշտոն ստանալը, մինչև այդ գործը ձեզ վստահելը, դուք աղքատ էիք, ոչինչ չունեիք, այդ որտեղի՞ց ձեռք բերեցիք այդ թանկարժեք ավտոմեքենաները: ՀՀԿ-ի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ Վազգեն Խաչիկյանը, մեռյալներին «կենդանացրեց» և մեր բյուջեից կողոպտեց այդ մեռածների անունով միլիոնավոր դոլարների հասնող փողեր. նա մեռածներին կողոպտեց, սրանք՝ կիսամեռածներին. այսինքն՝ նույն ձեռագիրն է, նույն մարդիկ են, ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու:

– Այսինքն՝ երբ ժամանակին ՀՅԴ-ն Արագածոտնի մարզում պաշտոն է ունեցել, զբաղվել է նման գործունեությա՞մբ:

– Այո՛, անազնիվ են աշխատել: Բոլորովին բարի համբավ չեն ձեռք բերել, ժողովուրդը շատ դժգոհ է եղել իրենցից: Հիմա ինչո՞ւ են ավելի շատ դաշնակցականներին մեղադրում, քան հանրապետականներին: Ժողովուրդը բացատրում է այսպես, նույնը ես եմ բացատրում. Դաշնակցությունն այսօր հայտնում է, որ ինքը 125 տարվա կառույց լինելով՝ հայ քաղաքական մտքի գագաթն է, համաշխարհային կառույց ունի, այսուայն հնարավորություններն ունի, ինքը ոչ միայն ազգի ծառան է, այլ նաև ազգի տերն է: ՀՅԴ-ն շատ հայտնի դեմքեր է տվել մեր ժողովրդին, դա չենք ուրանում, բայց նրանք ուրիշ էին, սրանք ուրիշ են: Հիմա իրենք ազգի տերն են, ազգի պապան են, հիմա երբ խուլիգանը խուլիգանություն է անում, չարագործը հանցագործություն է անում, դա սովորական բան է, բայց երբ ազգի պապան է նույն խուլիգանությունն անում, նույն հանցանքները կատարում, ժողովուրդը չի ընդունում, ասում է՝ դու քեզ համարում ես բարձր կանգնած ուժ, բայց խուժանություն ես անում, ուրեմն՝ դո՛ւ պիտի պատասխան տաս, ոչ թե Վազգեն Խաչիկյանը կամ Սերժ Սարգսյանը, որովհետև դուք ասում եք՝ պահակն եք ազգի, պահակը պիտի հսկի, որ ազգին չկողոպտեն, բայց դու ինքդ ես կողոպտում: Եթե պահակն է կողոպտում, նրան չպետք է բան վստահեն:

Հռետորական հարց եմ տալիս. կողոպտիչը, կաշառակերը, թալանչին զուգահեռաբար կարո՞ղ է նաև հարենասեր լինել, ազգային լինել: Երբե՛ք, ոչ մի դեպքում: Ազգային, հարենասեր լինելու համար նախ պետք է ազնիվ մարդ լինել կամ առնվազն գոնե մարդ լինել: Հիմա սրանք ազգագրական երգեր են երգում, հենց նեղն են ընկնում, դնում են Ղարաբաղի դիսկերը/երիզները, երգերն են երգում, բայց հենց դա վերջացրին, անցնում են կողոպուտի. թալան, թալան մինչև վերջ: Հիմա նորից են եկել, կարծում եք պիտի փոխվի՞, ոչինչ չի փոխվելու: Աշտարակում արդեն մի քանի տեղ կատակով ասում են՝ Դաշնակցության անունը հարկավոր է փոխել, առաջ անունը եղել է Հայ հեղափոխականների դաշնակցություն, այսինքն՝ հեղափոխականներին միացնող ուժ, հիմա պետք է անունը դնեն հայ հեղափոխական փողամոլություն:

– Այսինքն՝ Դաշնակցության հետ հույս կապել չի լինի, որ Արագածոտնի մարզում ինչ-որ բան կփոփոխվի:

– Ես գրեթե համոզված եմ, որ ոչ մի հույս կապել չի լինի, ինչպես մեծերից մեկն է ասել. «Միշտ զգուշացիր նրանից, ով մի անգամ արդեն խաբել է քեզ»: Ով մի անգամ կողոպտել է քեզ, նորից է կողոպտելու, ով խաբել է քեզ, նորից է խաբելու: Կողոպտիչը, ստախոսը, չարագործների հետ սերտաճողը չի կարող փոխվել, չի կարող ազնիվ դառնալ, ազնիվ բարեհույս դառնալ, անկարելի, տրամաբանությունից դուրս բան է դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում