Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Հենց ասի ՀՀ նախագահը, կհայտնվենք առաջնագծում. Գեներալ Մանվել Գրիգորյան

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից հավաստիացնում եմ, որ մենք հիշում և հարգում ենք 1988-ի Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը։

Սումգայիթը նենգ, դավադիր թուրքի պատասխանն էր հայոց արդար պահանջատիրությանը, արցախահայության խաղաղ պայքարին։ Սումգայիթին հաջորդեցին ջարդեր Բաքվում, Ադրբեջանի այլ բնակավայրերում։ Չբավարարվելով ջարդերով և տեղահանություններով՝ Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սկսեց հայերի դեմ՝ հարձակումներ գործելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի նկատմամբ։ Միասնական հայությունը հաղթեց պատերազմում՝ արժանապատիվ հրադադարի հասնելով։

Առաջադեմ մարդկությունը գիտակցում է, որ 28 տարի առաջ Սումգայիթում կատարվածն իսկական ցեղասպանություն էր։ Դրա իրագործումը հնարավոր էր դարձել այն պատճառով, որ համայն մարդկության կողմից, միջազգային իրավասու ատյանների և դատարանների կողմից չէր ճանաչվել և չէր դատապարտվել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-ի Մեծ եղեռնը։

Դատապարտելով Սումգայիթն ու մնացյալ բոլոր ջարդերը, ցեղային զտման փորձերը՝ ԵԿՄ-ն կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել ազգային խնդիրների շուրջ, լինել միասնական և միասնաբար առաջ քաշել ճանաչում, դատապարտում, հատուցում պահանջները։

Աշխարհը հաշվի կառնի մեր պահանջը, աշխարհը հաշվի կնստի մեզ հետ, եթե լինենք միասնական և ուժեղ։

Միաժամանակ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից հայտարարում եմ, որ խստորեն դատապարտում ենք թուրք ազերիների այսօրվա պահվածքը՝ սահմանային սադրանքների տեսքով։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության համար գրոշի արժեք չունի շարքային քաղաքացու կյանքը, և նրանք շարունակաբար սադրանքներ են կազմակերպում հայ-ադրբեջանական շփման գծում։ Հայերիս համար, սակայն, թանկ, անգին է ամեն մեկ հայի, ամեն մեկ հայ զինվորի կյանքը, և մենք չենք կարող հանդուրժել, որ այս վիճակը շատ երկարի։ Երկրապահը, Արցախյան պատերազմի բոլոր վետերանները պատրաստ են ողջ կարողությունները ներդնել պաշտոնական Բաքվին վճռական հարված հասցնելու գործում։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը։

Ցանկացած պահի, որ նպատակահարմար կգտնի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՀՀ նախագահը, Երկրապահը կհայտնվի առաջնագծում։ Մեզ 4 ժամ է հարկավոր՝ հազարավոր երկրապահներով մարտական դիրքերում հայտնվելու համար։ Մենք բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ երկրապահական կուռ կառույցներ ունենք, բոլոր տարածքներում ունենք ԵԿՄ հազարավոր անդամներ:

Իսկ մինչ կգա թուրքին արդար ու դաժան պատիժ հասցնելու ժամը, ես ներողություն եմ խնդրում մարտական առաջադրանք կատարելիս զոհված հայ քաջերի հարազատներից։ Ներե՛ք մեզ, եթե կարող եք։ Վստահեցնում ենք՝ ձեր զավակները գիտակցաբար անմահության ուղին են ընտրել, նրանք հավերժ ապրելու և մեծարվելու են սերունդների կողմից։

 

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում