Իրանի պահապանների խորհուրդը նախագահական ընտրությունների համար կարող է հաստատել 40 թեկնածուների: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդի մամլո քարտուղար Աբաս Ալի Կադհոդայեին:
Նրա խոսքով՝ խորհուրդը դեռևս ուսումնասիրում է հավակնորդների հայտերը և կարող է նրանց հրավիրելու որոշում կայացնել՝ հստակեցնելու համար ապագա նրանց քաղաքականությունը և ծրագրերը:
Մամլո քարտուղարը նշել է, որ թեկնածուներից ոչ ոք իրավունք չունի սկսելու նախընտրական քարոզարշավը առանց խորհրդից «կանաչ լույս» ստանալու:
Խորհուրդը նախագահի թեկնածուների՝ հավանության արժանացած ցուցակը կներկայացնի մայիսի 21-ին:










































