Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի իր այցեքարտերը տպել է երկու լեզվով՝ հայերեն և թուրքերեն:
Այս մասին Փայլանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհավորելով բոլորին մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ:
Այսպիսով Փայլանը դարձել է Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին պատգամավորը, ում այցեքարտը մեջլիսի տպարանը տպագրել է հայերեն:






































