Monday, 20 07 2026
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Հովիկ Աբրահամյանը գոհ է ոստիկանության աշխատանքից և հորդորել է շարունակել նույն տեմպով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 17-ին քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ ՀՀ կառավարության՝ 2015 թ. գործունեության միջոցառումների շրջանակում նախապատրաստվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել «Օտարերկրացիների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «ՀՀ քաղաքա ցիների` ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Գերակա խնդիրների շրջանակում համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնման նպատակով կատարվել է լայնածավալ աշխատանք՝ համայնքային ոստիկանության 6 հենակետի ստեղծման, անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ձեռքբերման, համայնքային խորհուրդների ձևավորման և համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստման ուղղությամբ: ՀՀ ոստիկանապետը նշել է, որ 5 հենակետի կառուցման աշխատանքներն ավարտված են, 1-ինը շուտով կավարտվի, ևս 2-ի կառուցման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ մնացած ուղղություններով միջոցառումները շարունակվում են: Մյուս գերակա խնդրի շրջանակում իրականացվել են ՀՀ Կոտայքի մարզի Հաշվառման քննական ստորաբաժանման կապիտալ վերանորոգման և ՀՀ Տավուշի մարզի Հաշվառման քննական ստորաբաժանման վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև հաշվետու տարում Ոստիկանությունում կատարված հիմնական աշխատանքներին, մանրամասներ ներկայացրել իրականացված մի շարք բարեփոխումների և կառուցվածքային-կազմակերպչական միջոցառումների վերաբերյալ: Շարունակվել և ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների հետ համագործակցությունը, Ոստիկանության աշխատակիցների համար իրականացվել են աշխատանքային պայմանների բարելավման ծրագրեր, վերանորոգվել, տեխնիկապես վերազինվել և հագեցվել են Ոստիկանության մի շարք ենթակառուցվածքներ և այլն:

Վարչապետը դրական է գնահատել ՀՀ ԿԱ Ոստիկանության 2015 թ. գործունեությունը և կատարված աշխատանքները: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ իրականացված բարեփոխումների դրական արդյունքներն ակնառու են և´ կառավարության, և´ հասարակության համար և հորդորել շարունակել նույն տեմպով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում