Friday, 17 07 2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ

Արևմուտքի պատասխանը «օծյալներին»

«Հայաստանը կարող է մեծացնել արագության տեմպը և սլանալ դեպի ավելի լավ ապագա: Մարդիկ պատրաստ են ամրացնել իրենց ամրագոտիները: Ժամանակն է, որ կառավարությունը գործի»,- գրում են Հայաստանի տնտեսության մարտահրավերների և կառավարության անելիքների մասին հոդվածով հանդես եկած Մարկ Հորթոնը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, և Գիլերմո Տոլոսան՝ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը:

Հոդվածի փաստն ինքնին խոսուն է, խոսուն է երևի թե նաև ակնարկը ամրագոտիների մասին: ԱՄՀ ներկայացուցիչները կառավարությանը, ամենայն հավանականությամբ, ակնարկում են, որ ժամանակն է արդյունքներ արձանագրել բարեփոխումների այլ ոլորտներում՝ ամրագոտիներից բացի, որը երևի թե Հայաստանի կառավարության քիչ թե շատ միակ հաջողված փոփոխությունն է մինչ այսօր: ԱՄՀ ներկայացուցիչները նաև ուղղակիորեն նշում են, որ ժամանակն է ճառերից անցնել կոնկրետ գործերի, իսկ գործերի առումով ամեն ինչ շարունակում է մնալ նույնը՝ անելիքների մասով:

Հայաստանում անհրաժեշտ է արդյունավետ կառավարում հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում, անհրաժեշտ է արտոնյալ խավի չեզոքացում, անհրաժեշտ է տնտեսության զարգացման այլընտրանքային ուղիների որոնում, մրցակցային միջավայրի ձևավորում և այլն, և այլն:

Այս մասին շատ է ասվել, գրվել, մեկնաբանվել: Սակայն հետաքրքրական է, որ ԱՄՀ ներկայացուցիչները որոշել են հանդես գալ հոդվածով, ինչն, իհարկե, արդեն քաղաքական պահվածքի այլ մակարդակ է, այլ դրսևորում: Սա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետում Արևմուտքը առավել պահանջկոտ է լինելու Սարգսյանից՝ կոնկրետ քայլեր և արդյունքներ ակնկալելու հարցում: Ընդ որում, շատ ուշագրավ է, որ ԱՄՀ ներկայացուցիչների բավական հստակ հոդվածը՝ տնտեսական քաղաքականության և ընդհանրապես քաղաքական կամքի մասին, տարածվում է գազի թանկացման հայտի մասին տեղեկատվությանը, ինչպես նաև իշխանական միասնության արարի բեմադրմանը զուգահեռ, որ տեղի ունեցավ Աբովյանում Ծառուկյանի եկեղեցու բացմանը:

Սա կարելի է համարել Արևմուտքի պատասխանն այդ միասնությանը: Խնդիրն այն է, որ բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանում սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը փոխելու, արտագաղթը կասեցնելու, բարոյահոգեբանական, իրավական մթնոլորտը փոխելու, աղքատությունը հաղթահարելու և զարգացող հասարակություն կառուցելու համար, անխուսափելի են դարձնում շահերի բախումը իշխանական համակարգում: Այս համակարգում են բոլոր արտոնյալները, բոլոր մենաշնորհյալները, բոլոր օլիգոպոլիստները, մի խոսքով՝ օրվա բառապաշարով ասած՝ օծյալները: Մինչդեռ Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է այդ «օծյալների» երկրից վերածվել քաղաքացիների հասարակության, որտեղ զարգացման հիմնական գրավականը ազատությունն է, ինչն էլ համահունչ է հայ ժողովրդի պոտենցիալին: Այսինքն՝ իշխանական միասնություն ասվածը այն տեսքով, ինչ տեսքով այն դրսևորվում է տարիներ շարունակ, իրականում մարտահրավեր է Հայաստանի բարեփոխումներին:

Հետևաբար Արևմուտքը հարցը դնում է շատ հստակ՝ կա՛մ մոնոլիտ օծումներ, կա՛մ տնտեսա-քաղաքական բարեփոխումներ: Մոնոլիտն առավելագույնը կարող է ընդունելի լինել մի դեպքում՝ եթե այն դառնալու է բարեփոխումների գործիք, որոնց զգալի մասն, իհարկե, պահանջում է լիարժեք իշխանություն՝ դիմադրությունը հաղթահարելու համար, բայց մոնոլիտը Արևմուտքում չեն հանդուրժի, եթե դառնալու է ընդամենը իշխանության համար ապահով Հայաստանի շաղախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում