Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ը ստուգողական խաղ է անցկացրել սերբական «Նովի Պազար»-ի հետ: «Շախտյոր»-ը հաղթել է 3:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է ամբողջ խաղին և կրել է թիմի ավագի թևկապը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ է Արզումանյանը «Շախտյոր»-ի կազմում հանդես գալիս թիմի ավագի դերում, առաջին անգամ նրան այդ դերը վստահվել էր փետրվարի 6-ին «Վորսկլա»-ի դեմ խաղում:
Արզումանյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Պերմի «Ամկար»-ին: Սպասվում է, որ «Շախտյոր»-ը մինչև տարեվերջ կվարձակալի հայ ֆուտբոլիստի իրավունքները:






































