Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Իրանը հերքել է այն լուրերը, որ Քոլանգ լեռան (խմբ.՝ անգլերեն՝ Պիկաքս լեռ, որը թարգմանաբար նշանակում է քլունգ) տարածքում գործում է գաղտնի միջուկային համալիր, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր հարվածել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանն իր միջուկային գործունեության մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)։

«Իրանի միջուկային գործունեությունն ամբողջությամբ հայտարարվել է ԱԷՄԳ-ին՝ համաձայն նրա երաշխիքների պարտավորությունների: Վաշինգտոնի մոլուցքային ուշադրությունը Քոլանգ լեռանը, որտեղ ոչ մի միջուկային գործունեություն տեղի չի ունենում, ոչ այլ ինչ է, քան հորինված պատրվակ ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիայի համար», – գրել է Բաղային X-ում:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի շարունակական հարձակումները և սպառնալիքները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ «ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի, Գլխավոր կոնֆերանսի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում են, այլև բացահայտում են Միացյալ Նահանգների խորը արմատացած թշնամանքն Իրանի գիտական ​​առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ»։

Բաղայիի խոսքով՝ իրանցի ժողովուրդը միասնական է և պատրաստ ամբողջ ուժով դիմադրելու ԱՄՆ-ի կողմից թշնամական ցանկացած գործողության։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շուտով կհարվածի Քոլանգ լեռան տարածքին, և Իրանը «ոչինչ չի կարող անել դրա դեմ»։ Ըստ Իսրայելի՝ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարների մի մասը և ուրանի հարստացման ցենտրիֆուգները թաքցրել է Քոլանգ լեռան մեջ գտնվող ստորգետնյա օբյեկտում։

Իրանն արձագանքել էր Թրամփի հայտարարությանը՝ սպառնալով լուրջ հարվածներով պատասխանել նման հարձակմանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում