Thursday, 16 05 2024
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ

«Գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել». Շուշանիկ Բախշյանը` ծննդկանին. «Փաստինֆո»

Այսօր արդեն 5-ամյա Էմիլի ծննունդը տարիներ առաջ ընդունել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը. երեխան ծնվել էր կյանքը վտանգող ծանր վնասվածքներով:

Երիտասարդ կնոջ առաջին հղիությունն էր, իսկ հղիության ողջ ընթացքը հսկել է մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Երեխան ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում, ինչի մեջ հարազատները բժշկուհուն են մեղադրում:

«Փաստինֆո»ի թղթակցի հետ զրույցում կինը պատմել է, որ հղիության ընթացքում իր մոտ որևէ առողջական խնդիր մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը չի նկատել, պտուղն է մեծ եղել, որը պարզվել է դեռևս հղիության 35-րդ շաբաթականում՝ ուլտրաձայնային հետազոտության (ЭХО)  ենթարկելու արդյունքում: «ЭХО» բժիշկը հղիին ասել է, որ պտղի մեծ չափերի մասին անպայման տեղեկացնի հղիությունը հսկող բժշկին` հայտնելով նաև, որ անհրաժեշտություն կա կեսարյան հատմամբ ծննդալուծել և չսպասել 40 շաբաթը լրանալուն: Խորհուրդը բարկացրել է Շուշանիկ Բախշյանին, ով տեղեկանալով այդ մասին` մեր զրուցակցի ներկայացմամբ, արձագանքել է շատ կոպիտ`  տվյալ բժիշկը չէ քո բժիշկը, որ որոշում կայացնի:

Վստահելով Շ. Բախշյանին` հղիին մնում էր սպասել:

38 շաբաթականում Շուշանիկ Բախշյանը որոշում է կնոջը ծնդալուծել՝ այն էլ բնական ճանապարհով, աննկարագրելի դժվարություններով ծնվում է տղա երեխա՝ 5 կիլոգրամ քաշով: Քանի որ պտուղը մեծ էր և չէր կարող ծննդաբերությունը ընդհանալ բնականոն, ստիպված են եղել կիրառել բոլոր հնարավոր ու անհնար հնարքները՝ երեխային դուրս բերելու համար: Բազմակի քաշքշոցների ու սեղմումների հետևանքով երեխան ստացել է աջ բազկային բոլոր հյուսվածքների վնասվածք (тотальный акушерский парез правого плечевого сплетения), բոլոր 5 նյարդերը պոկվել էին, որից երկուսը՝ ողնուղեղից:

Երեխայի մոր խոսքով՝ նորածին որդու ամբողջ մարմնի վրա եղել են եղունգների ճանկռած հետքեր, կապտուկներ, որոնց հետքերը մինչև օրս կան նրա մարմնի վրա: «Նա որոշեց, որ ես կարող եմ ինքնուրույն ունենալ երեխայիս, իսկ վերջում ասաց, որ տեղյակ չէր, որ երեխայի քաշը 5 կիլոգրամ էր և որ շատ թիկնեղ է»,- ասաց Էմիլի մայրը՝ հավելելով, որ իր երեխան ծնվելուց շատ ծանր վիճակում է եղել,  չի կարողացել դուրս գալ, խեղդվել է, և հաշվել են, որ նորածինը ծնվել է մահացած: Աբգարի սանդղակով գնահատել են – 1:

Էմիլի ծնողների խոսքով՝ 1 շաբաթ երեխան մնացել է «Շենգավիթ» ԲԿ-ում, և նրա ծանր վիճակի մասին իրենց տեղյակ չեն պահել, իսկ երբ մայրը հարցրել է, թե ինչու՞ երեխան ձեռքը ընդհանրապես չի շարժում, Շուշանիկ Բախշյանը ասել է, որ ուսի շրջանում կապտուկիգեմատոմա է առաջացել, ցավի պատճառով երեխան չի կարողանում շարժել ձեռքը, ավելացնելով «հիմա դա է կարևոր, գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել», այդպես էլ չնդունելով, որ կեսարյան հատման միջոցով կնոջը ծնդալուծելու դեպքում չէին լինի այդ ծանր խնդիրները:

Միայն 7-րդ օրը ծննդատան բաժանմունքի վարիչը խոստովանել է, որ ծնվելու ժամանակ երեխային տրավմայի են ենթարկել, և որ դա իրենց մեղավորությունն է` հավելելով, որ այս պահին դա չէ կարևորը, կարևորը՝ երեխան ողջ մնա».- ասաց Էմիլի հայրը :

«Շենգավիթ» ԲԿ-ից 7-րդ օրը երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ փոքրիկը գտնվել է 1 ամիս կոմայի մեջ, իսկ արդեն 5 ամսական Էմիլը Գերմանիայում ենթարկվել է բարդագույն վիրահատության, որը տևել է 10-ը ժամ, երեխայի բուժումը շարունակվում է, և դեռ առջևում սպասվում են բազմակի ծանր վիրահատություններ:

Ծնողների խոսքով՝ լինելով բազմակի անգամ Գերմանիայի Դաշնությունում բուժման նպատակով, բժիշկները որևէ երաշխիք չեն տալիս, որ մի օր Էմիլը կկարողանա ձեռքը շարժել և նշում են, որ իրենց պրակտիկայում նյարդերի այդպիսի վնասվածքի չեն հանդիպել:

Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ երեխայի աջ ձեռքը ձախից կարճ է, իսկ շարժումները ամբողջությամբ բացակայում են: Անասելի մեծ ցավ կար ծնողների աչքերում: Նրանք հոգեբանական ապրումների մասին չեն էլ ցանկանում խոսել:

Երեխայի ծնողներն ուրախ էին միայն նրանով, որ, անցնելով այդ դժվարագույն ճանապարհը, երեխան ունի միայն ձեռքի շարժման խնդիր: Իսկ Էմիլի տված հարցերին պատասխաններ գտնելու համար, թե ինչու՞ իր ձեռքը չի շարժվում, մնում է պատկերացնել, թե ծնողը ինչ կարող է զգալ այդ պահին:

Էմիլի ծնողների խոսքով՝ իրենց անասելի ցավ պատճառած բժիշկ Շուշանիկ Բախշյանն այս տարիների ընթացքում որևէ անգամ չի էլ հետաքրքրվել երեխայով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում