Thursday, 02 05 2024
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Լուրերի օրվա թողարկում 12։00
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00

Թբիլիսին բոլոր իրավունքներով կապահովի Մոսկվայի օգտին լրտեսություն անողներին

Մոսկվան պահանջում է թույլ տալ ռուս դիվանագետներին այցելել Վրաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալված ռուսաստանցիներին: Թբիլիսին, իր հերթին, նշում է, որ ձերբակալված ռուսաստանցիներին տրամադրվել են բոլոր օրինական իրավունքները:
Թբիլիսին Մոսկվայի հետ բանակցություններ չի վարում լրտեսության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիների հարցով, մինչդեռ Վրաստանի ԱԳՆ-ն արդեն Ռուսաստանից նոտա է ստացել` այդ մարդկանց մասին տեղեկատվություն տրամադրելու պահանջով, BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն: «Պաշտոնական նոտա ենք ստացել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, դրա համաձայն` նրանք պահանջում են տեղեկատվություն այդ անձանց մասին եւ հավաստիացումներ, որ նրանք իսկապես Ռուսաստանի քաղաքացիներ են»,- ասել է Կալանդաձեն:
«Նրանք նաեւ դիմել են մեզ խնդրանքով` իրենց հնարավորություն տալ զրուցել իրենց քաղաքացիների հետ…. եւ մենք, իհարկե, կապահովենք այդ ձերբակալվածներին օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է լրագրողներին, որ Մոսկվան պահանջում է, որպեսզի ձերբակալվածների հետ հանդիպեն ռուս դիվանագետները` պարզելու համար, թե նրանց մեջ կա՞ն Ռուսաստանի քաղաքացիներ: Լավրովը նաեւ հայտնել է, որ այդ գործով բանակցություններ չեն տարվում, եւ չի տրամադրվում որեւէ բացատրություն:
«Կան հյուպատոսական գործընթացներ, մենք պահանջում ենք հյուպատոսական մուտք: Եւ եթե նրանք մեր քաղաքացիներն են, ապա մենք ցանկանում ենք համոզվել դրանում»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին պաշտոնական Թբիլիսին հայտնեց13 ձերբակալվածների մասին, որոնցից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են` Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պետրե Դեւրիշաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում