Friday, 17 05 2024
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան

Ուոլթերի զեկույցի մերժումը մեսիջ էր միջազգային հանրությանը, բայց չպետք է ոգևորվենք. Նաիրա Զոհրաբյանը՝ Ստրասբուրգից

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով այս օրերին գտնվում է Ստրասբուրգում «Առաջին լրատվական»-ի հետ տեսաձայնային կապով անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայկական երկու բանաձևերի քվեարկությանը, որի արդյունքում չընդունվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը՝ ասաց. «Ես չեմ ցանկանում անդրադառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու բանաձևերի բովանդակությանը, ամբողջ ընթացքին, և թե ինչպես եղավ, որ այդ բանաձևերը հասան մինչև լիագումար նիստ: Հայաստանյան մամուլը, Հայաստանի քաղաքական վերլուծական շրջանակները վերջին ամիսներին իրենց քննարկման հիմնական թեման դարձրել էին այս բանաձևերը»:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում, չնայած մեծ ջանքերին, այնուհանդերձ՝ գտնվեցին պատգամավորներ, ովքեր ուղղակիորեն դեմ քվեարկելով նման նախագծին՝ չմտան շատ վտանգավոր մի գործընթացի մեջ, որի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի:

Ինչ վերաբերում է Մարկովիչի զեկույցին՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այո՛, այդ զեկույցը ընդունվեց, և այստեղ մենք վերլուծելու, քննարկելու, հետևություն անելու շատ բան ունենք, բայց նաև պիտի հասկանանք, որ մթնոլորտի լրջագույն փոփոխություն է նկատվում ԵԽԽՎ-ում»:

Հայկական պատվիրակության անդամը շատ կարևորեց քվեարկությանը բրիտանացի պատվիրակների խմբի պահվածքը. «Բրիտանական պատվիրակությունը որևէ անգամ այսպես բացահայտ դեմարշ Ադրբեջանի հանդեպ ցույց չի տվել, ինչն արվեց Ուոլթերի զեկույցի ժամանակ: Բրիտանացի պահպանողականները կա՛մ քվեարկեցին ձեռնպահ, կա՛մ պաշտպանեցին մեր դիրքորոշումը՝ դեմ քվեարկելով Ուոլթերի զեկույցին: Մենք պետք է սա շատ գնահատենք, որովհետև հասկանում ենք Ադրբեջանի և Բրիտանիայի շատ սերտ նավթային կապերը: Եվ երբ բրիտանացի պահպանողականները, և ոչ միայն նրանք, մյուս խմբերում ներկայացված պատվիրակները ևս, չսատարեցին ադրբեջանամետ այս նախագիծը, սա իսկապես ես շատ լուրջ և կարևոր ձեռքբերում եմ համարում»:

Ուոլթերի զեկույցի մերժումը Նաիրա Զոհրաբյանը համարում է շատ առողջ մեսիջ միջազգային հանրությանը, և «մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատել եվրոպացիների հետ և չոգևորվենք»:

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ «երբ դու մոբիլիզացնում ես քո ողջ ռեսուրսը և աշխատելու ճիշտ նշանակետեր ես ընտրում, ուրեմն արդյունքի հասնել հնարավոր է: Հինգ քաղաքական խմբերից ըստ էության միայն մեկը՝ լիբերալ-դեմոկրատները, կողմ արտահայտվեցին այդ նախագծին:

Հերթական անգամ մենք հասկացանք, որ մեր ուժը մեր միասնության, մեր համատեղ աշխատանքի, ջրբաժաններ չգծելու մեջ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում