Sunday, 12 07 2026
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Երվանդ Զախարյանը մտահոգիչ է համարում արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների գնանկումը

Հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին շրջանում արձանագրվող դրսևորումները լուրջ դժվարություններ են ստեղծել նաև ոլորտի հայաստանյան ընկերությունների համար։ Առկա իրավիճակը և ի հայտ եկած խնդիրները քննարկելու, դրանց լուծումներ տալու նպատակով հունվարի 26-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն՝ հանքարդյունաբերության ո լորտում գործող մի շարք ընկերությունների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բացելով խորհրդակցությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն անդրադարձավ արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի և մոլիբդենի գների անկմանը, նշելով, որ ստեղծված իրավիճակը իսկապես անհանգստացնող է։ Ուստի անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ իրավիճակից ելքեր գտնելու և ոլորտի ընկերությունների մոտ առաջացած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու համար։ Առավել ևս, որ տնտեսության այս ճյուղն ունի նաև կարևոր սոցիալական նշանակություն։ Այն ապահովում է մի քանի հազար աշխատատեղ, որոնց կրճատումն, առկա սոցիալական պայմաններում, անթույլատրելի է։

Փաստելով արտաքին շուկաներում ձևավորված գների պայմաններում առաջացած դժվարությունները՝ խորհրդակցությանը մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք կարող են մեղմել գների անկման ազդեցությունը։ Դրանք վերաբերում էին ինչպես օրենսդրական փոփոխություններին, այնպես էլ ֆինանսական հնարավոր աջակցության տրամադրմանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Զախարյանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցերը կարճ ժամանակահատվածում կքննարկվեն շահագրգիռ նախարարությունների հետ և դրանց հիման վրա առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Ստեղծված իրավիճակում նախարարը միաժամանակ կարևորեց ընկերություններում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում