Monday, 13 07 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին

«Սանիտեկ»-ը հայցում է Երևանի բնակիչների ներողամտությունը որոշ թերացումների համար

Ընթացիկ տարվա հունվարի 23-ից 25-ին մայրաքաղաք Երևանում տեղացած առատ ձյան տեղումների պատճառով «Սանիտեկ» ընկերությունն աշխատել է արտակարգ ռեժիմով՝ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքներ իրականացնելով Երևանի10 վարչական շրջանների գլխավոր և երկրորդական փողոցներում։ Այս մասին տեղեկացրեցին ընկերության լրատվական ծառայությունից: Շուրջօրյա ռեժիմով ձյան մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել «Սանիտեկ» ընկերության 600 աշխատակիցներ, ինչպես նաև օգտագործվել են թվով 75 հատուկ մեքենաներ:

Օգտագործելով ներկայումս առկա իր բոլոր ռեսուրսները, և համագործակցելով Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների հետ՝ «Սանիտեկ» ընկերությունը փորձել է նվազագույնի հասցնել եղանակային փոփոխությունների պատճառով առաջացած անհարմարությունները։

«Անընդմեջ տեղացող ձյան պարագայում ճանապարհների ամբողջական մաքրությունը տեսականորեն անգամ հնարավոր չէ ապահովել, սակայն մեզ համար սկզբունքային է մեր աշխատանքը առավելագույնս պատշաճ կերպով կատարելը: Հայցում ենք Երևանի բնակիչների ներողամտությունը դեռևս առկա որոշ թերացումների համար և լիահույս ենք, որ բնակիչների հետ համագործակցությամբ կկարողանանք քաղաքը առավելագույնս անվտանգ ու անցանելի դարձնել»,-իր խոսքում նշել է «Սանիտեկ» ընկերության սեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը, հավելելով, որ այս օրերին ընկերությունը օպերատիվ կերպով արձագանքում է թեժ գծերին ստացված բոլոր հեռախոսազանգերին, ինչպես նաև աչալուրջ է վերջին ամսվա ընթացքում հնչեցված բոլոր դիտարկումների ու քննադատությունների հանդեպ:

«Սանիտեկ» ընկերությունը հորդորում է քաղաքացիներին անընդմեջ տեղացող ձյան պայմաններում զգույշ լինել փողոց դուրս գալիս, ինչպես նաև աջակցել «Սանիտեկ»-ի աշխատանքներին՝ ինֆորմացիայով և սեփական դիտարկումներով դիմելով ընկերության շուրջօրյա թեժ գծին՝ 8090 հեռախոսահամարով:

«Saniteks.a.r.l»ընկերությունն իր գործունեությունը Երևան քաղաքում սկսել է 2014թ. դեկտեմբերի 1-ից։ Ներկայումս այն աղբահանության և սանմաքրման աշխատանքներ է իրականացնում Երևանի 10 վարչական շրջաններում: Միջազգային այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում Հայաստանում 19 միլիոն եվրոյի ներդրում է կատարել՝ ներկրելով 180 միավոր միջազգային չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից մեքենասարքավորում, ինչպես նաև գերմանական արտադրության 9000 աղբամաններ: Ընկերությունը ներկայումս 900 աշխատակիցներ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում