Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Քննիչները պարզել են Լոռու մարզում 3 անձի դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Լոռու մարզի Թումանյան քաղաքում 3 անձի դանակահարության հանգամանքները. առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի հունվարի 16-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող, ձախ բազուկի կտրած-ծակած արյունահոսող վերքերով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքով իրենց մոտ են ընդունվել Թումանյան քաղաքի բնակիչներ, համապատասխանաբար 1985 թ.ծնված Հրաչ Մովսեսյանն ու 1960 թվականին ծնված Ռոբերտ Հովսեփյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում 2016 թվականի հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, 2016 թվականի հունվարի 17-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած-կտրած թափանցող վերքով բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա.Հարությունյանը:

2016 թվականի հունվարի 19-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով :

Քրեական գործերով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված 3 անձանց մարմնական վնասվածքները պատճառվել են նույն վայրում, նույն անձի կողմից։ 2016 թվականի հունվարի 19-ին որոշում է կայացվել՝ վերոհիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Նախնական քննության տվյալներով՝ Լոռու մարզի բնակիչ Ա.Բարխուդարյանը 2016 թվականի հունվարի 16-ին տուժողների հետ միասին մասնակցել է խնջույքի, որի ավարտից հետո՝ ժամը 23-ի սահմաններում, շենքի բակում Հ.Մովսեսյանի և Ա.Հարությունյանի կողքով անցնելիս լսել է նրանց ծիծաղի ձայները։ Կարծելով, թե վերջիններս իր վրա են ծիծաղում՝ սկսել է վիճաբանել, ապա վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով երեք անձի պատճառել է մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու բնակիչ Ա.Բարխուդարյանին հունվարի 20-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածք պատճառելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում