ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունները «1-2 օրով» հետաձգելու հնարավորության մասին։ Դրանց անցկացումը ծրագրվում էր հունվարի 25-ին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Ձգձգումը կարող է լինել 1-2 օր, էական հետաձգում չի լինի»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Դեռևս հունվարի 20-ին Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը հնարավոր է համարում Սիրիայի հարցով բանակցությունների փոքր-ինչ հետաձգումը, սակայն հույս ունեն, որ դրանք, այնուամենայնիվ, կկայանան ինչպես ծրագրված է՝ հունվարի 25-ին։








































