«Հրապարակ» թերթը գրում է. «Դատելով ԲՀԿ ղեկավարի հարցազրույցներից ու վրդովմունքից, կոալիցիա մտնելու ՀՅԴ-ի որոշումը ԲՀԿ-ում ծանր են տարել։ Եվ այն, թե ԲՀԿ-ն չի քննարկում կոալիցիայի հարցը, քանի որ առևտրի չի գնում, ինքնանպատակ կոալիցիաներ չի կազմում, և Սահմանադրությանն աջակցությունն իրենց հոգուց բխող պահվածք էր, այլ ոչ թե կոալիցիա մտնելուն ուղղված քայլ, ընդամենը աղվեսի և խակ խաղողի մասին ասացվածքն է հիշեցնում։
Մենք տեղեկացանք, որ այս «խրոխտ» պահվածքից ԲՀԿ գործարար թևը զայրացել է, քանի որ հանրաքվեի անցկացմանն աջակցելուց հետո անհամբեր սպասում էր հատուցման պահին: Նրանք պատրաստվում են առաջիկայում խոսել կուսղեկավարի հետ։ «Որ էդքան պատերազմից հետո աջակցեցինք սահմանադրական փոփոխությունների գործընթացին, կողմ քվեարկեցինք կառավարության բյուջեին, հիմա ինչո՞ւ դերասանություն անենք, թե «ինքնանպատակ» չէ պաշտոն վերցնելը»,- ասաց գործարար պատգամավորներից մեկը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում










































