Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

Հայաստանը իրանական մեղրի վրա «բիբար» է գրում

Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկումը Հայաստանում ևս թերևս ընկալվեց մեծ ոգևորությամբ։ Միջազգային պատժամիջոցների վերացումը կարող է նոր հնարավորություններ բացել Իրանի հետ անմիջական հարևան երկրների, այդ թվում՝ բնականաբար Հայաստանի համար, եթե նկատի ունենանք նաև այն, որ անմիջական հարևաններից Իրանը երևի թե Հայաստանի հետ է, որ հարաբերություններում չունի ոչ մի էական խնդիր: Սակայն պետք է փաստել, որ անցյալ տարի Իրանի միջուկային ծրագրի հարցում միջազգային համաձայնությունից հետո Հայաստանի քայլերը և գործողությունները բացարձակապես համարժեք չէին իրավիճակի կարևորությանը:

Ռուսաստան՝ ահա հայ-իրանական գլխավոր խնդիրը: Եվ ահա, թե ում պահվածքի հետ է համարժեք Հայաստանի պահվածքը: Մեր ոգևորությունը համարժեք է միջազգային միտումներին, սակայն քայլերը համարժեք են Ռուսաստանի գործողություններին: Իսկ Ռուսաստանը իրանական համաձայնությամբ մտահոգ է, և հասկանալի է, թե ինչու, թեև հայտարարվում է, որ Մոսկվայի համաձայնությամբ է եղել միջազգային կարգավորումը:

Մոսկվան պարզապես չուներ չհամաձայնելու տարբերակ, քանի որ նրա հանդեպ տնտեսական պատժամիջոցներն ու Կենտրոնական Ասիայում իսլամական մարտահրավերները Ռուսաստանի համար կարող են ուղղակի մահացու սիմբիոզ կազմել, հետևաբար Մոսկվային կենսականորեն անհրաժեշտ են Արևմուտքի հետ գործակցության ուղղություններ՝ դրա դիմաց որոշակի աջակցություն ակնկալելով: Իրանական ուղղությունը եղել է դրանցից մեկը: Իսկ իրականում Ռուսաստանի համար իրանյան համաձայնությունը մարտահրավեր է, որովհետև միայն իրանական նավթի ու գազի լիարժեք մուտքը շուկա Ռուսաստանի համար դառնում է մեծ խնդիր, մեծ մրցակցություն: Բացի այդ, Իրանը նաև մեծ շուկա է, որը եթե ոչ 100 տոկոսով, ապա զգալիորեն կարող է փոխհատուցել ռուսական շուկային, որը փակվել է Արևմուտքի առաջ, այսպես ասած, մոսկովյան պատասխան պատժամիջոցների արդյունքում: 70-միլիոնանոց Իրանը 130-միլիոնանոց Ռուսաստան չէ, բայց կրկին բավական մեծ շուկա է, որը փոխշահավետորեն կարող են օգտագործել Իրանն ու Արևմուտքը:

Դրան գումարվում է նաև այն, որ Իրանի դերակատարության փոփոխությունը էապես փոխում է դասավորությունը Մերձավոր Արևելքում և հետ մղում Մոսկվային, որի դերը հատկապես բարձրացել էր իրանյան մեկուսացվածության արդյունքում: Եվ ահա, Ռուսաստանն ու Իրանը ակամա կարող են փոխվել տեղերով, և Իրանը դուրս գա մեկուսացումից բարձրացնելով իր դերը՝ Արևմուտքի օգնությամբ իհարկե, իսկ Ռուսաստանն էլ մտնի մեկուսացման մեջ՝ կորցնելով իր դիրքերը մերձավորարևելյան լայն տարածաշրջանում, ներառյալ նաև Հարավային Կովկասը իր մատույցներով:

Հայաստանը Ռուսաստանի այդ վախերի ու խնդիրների գերին է, միակ գերին և այդ իսկ պատճառով ստիպված է սպասել, ստիպված է մանևրել այնպես, որպեսզի հանկարծ Ռուսաստանը չմտահոգվի, թե Հայաստանը լուրջ հարաբերություն է հաստատել իր կարևոր մրցակիցներից մեկի հետ: Ամենազավեշտալին այն է, որ Հայաստանի իշխանությունը, այն էլ տարիներ շարունակ, փորձում է հավաստիացնել, թե Իրանի հետ արդյունավետ հարաբերություններ է կառուցում Ռուսաստանին չբարկացնելով, համոզելով, մանևրելով և այլն:

Դա մոտավորապես նման է հայտնի անեկդոտին, երբ շուկայում վաճառողը մեղրի վրա պղպեղ է գրում, իսկ հարցնողին էլ՝ թե ինչու է մեղրի վրա գրել պղպեղ, պատասխանում է, թե այդպես է արել, որ ճանճերը չհավաքվեն: Երբ Հայաստանն ասում է, թե Իրանի հետ արդյունավետ հարաբերություն է զարգացնում այնպես, որ Ռուսաստանը չմտահոգվի կամ չբարկանա, ապա դա նշանակում է, որ Հայաստանը ընդամենը մեղրի վրա պղպեղ է գրել: Որովհետև հնարավոր չէ հայ-իրանական արդյունավետ հարաբերություն, որը չհակասի Ռուսաստանի շահին: Հետևաբար՝ կա՛մ Ռուսաստանը մեղրը իսկապես պղպեղ է ընկալում, ինչը կլիներ չափազանց նաիվ պատկերացում, կա՛մ հայ-իրանական որևէ արդյունավետ հարաբերության զարգացում էլ չկա, և Հայաստանը շարունակում է հետ մնալ ժամանակից և դուրս մնալ տարածությունից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում