Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Քոչարյանի գործը ՌԴ դատախազությունում չեմ կարծում, թե լուրջ շարունակություն ունենա․Արամ Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Ռուսաստանի դատախազությունում հայտնվելուն: Նրա կարծիքով՝ այդ ամենը շարունակություն չի ունենա, քանի որ ավելի շատ նման է սեփական PR քայլն անելուն. «Ես կարծում եմ, որ դրանք ավելի շատ ներկլանային խնդիրներ են, քան ինչ-որ գործընթացներ, և ես չեմ կարծում, թե այդ գործընթացները կարող են իրենց շարունակությունն ունենալ Ռուսաստանում կամ այստեղ»:

Մեր այն հարցին, թե համաձա՞յն է արդյոք այն կարծիքների հետ, որ Հայաստանի ներքին հարցերը պետք է քննվեն Հայաստանում, այլ ոչ թե Ռուսաստանում, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցագործություն, որն իր մեջ ներառում է ոչ միայն մեր, այլ նաև արտաքին հարցեր, պետք է քննվի նաև արտաքին դաշտում, ես խնդիր չեմ տեսնում այդտեղ: Եթե կա արտաքին գործընթաց, որը քրեորեն կապված է ինչ-որ ձև Ռուսաստանի գործունեության, կամ Ռուսաստանում մարդկանց գործունեության հետ, դա պետք է քննվի այնտեղ ևս, ես այստեղ խնդիր չեմ տեսնում»:

Ա. Կարապետյանը նաև նշեց, որ տիրապետելով ինֆորմացիային և ծանոթ լինելով գործին` կարծում է, թե սա պարզապես առանձին մարդկանց PR քայլեր են. «Այո, եթե կա խնդիր, եթե կա կոռուպցիայի խնդիր, դրանք պետք է քննվեն, բայց հիմա այդ հարցը լուծվող չէ։ Ուզում են Վենեսուելա, ուզում են Կիպրոս տանել հարցը՝ դրանով ոչինչ չի փոխվի»:

Այն հարցին, թե երբ կամ ինչպես պետք է լուծվի ընտրական գործընթացի հանդեպ անվստահության հարցը, կամ ինչ անել, որ մեքենայությունների մեջ ներգրավված քաղաքական գործիչները պատասխանատվության ենթարկվեն, ՆԺԿ նախագահը պատասխանեց. «Հեղափոխությամբ։ Պետք է մոռանալ ամեն ինչը և հասկանալ, որ Հայաստանում իրավիճակը կարող է փոխվել միայն հեղափոխությամբ»:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների, կոռուպցիոն գործարքների մասին փաստերը հայտնվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեղանին: ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի » ՀԿ-ն արդեն սկսել է նրա՝ ֆինանսական մեքենայությունների և անօրինական գործարքների մասին փաստող նյութերն ուղարկել ՌԴ համապատասխան մարմիններին, այդ թվում՝ այդ երկրի նախագահ Պուտինին: Փաստաթղթերի մի մասի արդյունքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի հենց Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Ռուսաստանի ՀԿ-ն նաև նամակ էր հղել Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, որ իրենց մոտ Հայաստանից ուղարկվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր՝ խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ: Կրեմլից փաստաթղթերը հասցեագրվել են Գլխավոր դատախազությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում