Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Կառավարության վստահությունը խորհրդարանում

2015 թվականի տվյալով՝ գործազրկությունը Հայաստանում աճել է 13 տոկոսով: Վարվող տնտեսական քաղաքականության ֆոնին դա ամենևին զարմանալի չէ: Ավելին՝ այդ քաղաքականության պատասխանատու կառավարությունն անգամ կարող է ասել, թե գործազրկությունը կարող էր աճել, օրինակ, 50 տոկոսով և եթե 50-ով չի աճել, այլ աճել է 13-ով, ապա դա իր գործունեության արդյունքն է:

Ինչպես ասում են՝ լեզվի տակ ոսկոր չկա, և կարելի է ասել ամեն ինչ: Իսկ փաստն այն է, որ Հայաստանում գործազրկությունն աճել է: Իսկ քանի որ Հայաստանում գործազրկությունն առանց այդ էլ բավական բարձր էր, 13 տոկոս աճը նշանակում է արդեն սպառնալից աստիճանի աճ: Երկնիշ տնտեսական աճի փոխարեն Հայաստանի կառավարությունն ապահովում է երկնիշ գործազրկության աճ:

Այդ ցուցանիշն ինքնին բավարար պետք է լիներ խորհրդարանում կառավարության վստահության հարց բարձրացնելու համար: Սակայն խորհրդարանում քար լռություն է, որովհետև կառավարության վստահության հարցը Հայաստանում պայմանավորվում է ոչ թե քաղաքացիների, այլ քրեաօլիգարխիկ համակարգի իրավիճակով: Իսկ քրեաօլիգարխիկ համակարգի իրավիճակը վատ չէ, համենայն դեպս՝ օլիգարխիայի տիրույթները չեն ենթարկվում որևէ ոտնձգության, կառավարությունն ամեն ինչ անում է մենաշնորհները պահելու, օլիգոպոլիաները պահպանելու համար:

Միաժամանակ, խորհրդարանական ընդդիմություն կոչվածն էլ, բացառությամբ մեկ ձեռքի մատների վրա հաշվվող պատգամավորների, մեծ հաշվով, կառավարության խնամակալության տակ գտնվող ընդդիմությունն է: ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մասով խոսելու որևէ բան չկա, հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո: Իհարկե, ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ն անշուշտ կցանկանար բարձրացնել վարչապետի անվստահության հարց, բայց դա չի ցանկանում Սերժ Սարգսյանը: Ադ հարցը չկա ՀՅԴ-ի հետ նրա պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև Սերժ Սարգսյանի համար Հովիկ Աբրահամյանը դեռ պետք է վարչապետի պաշտոնում:

Ինչ վերաբերում է այսպես ասած ընդդիմադիր ՕԵԿ-ին, ապա այս քաղաքական միավորի համար ներկա այլևս գոյություն չունի, այս միավորին այլևս չի հետաքրքրում, թե ով է կառավարության ղեկավարն այսօր: Այս միավորը, իր նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, այժմ զբաղված է 2017-ի հարցերով, ընդ որում՝ այդ հարցերի լուծումները փորձում է գտնել ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում:

Ինչ վերաբերում է ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցություններին, ապա այստեղ շատ դժվար է երկուսից նույնիսկ ստանալ մեկ ամբողջական ուժ, հետևաբար խոսել նույնիսկ կես դիրքորոշման մասին՝ հնարավոր չէ: Առավել ևս, որ այս ուժերը ոչիշխանական բևեռի կազմաքանդումից հետո ըստ էության մնալով առանց գեներատոր ԲՀԿ-ի, բացարձակապես կորցրել են քաղաքական որևէ կշիռ:

Այս պայմաններում խորհրդարանում կառավարության վստահության հարց կարող է դնել միայն ՀՀԿ-ական մեծամասնությունը: Այսինքն՝ ինչքան էլ առաջին հայացքից պարադոքսալ, իրականում սա է երևի թե նման հեռանկարի ամենամեծ իրատեսականությամբ տարբերակը: Այս դեպքում էլ, սակայն, կառավարության հանդեպ ՀՀԿ-ի մեծամասնության անվստահության վկայությունը հենց այն է, որ այդ հարցը ՀՀԿ-ն չի բարձրացնում խորհրդարանում: Խնդիրն այն է, որ այսօր բարձրացնել կառավարության անվստահության հարց՝ նշանակում է այս կառավարությանն ազատել վաղվա խայտառակ տապալումից: Իսկ ՀՀԿ մեծամասնությունը չի ցանկանում ազատել այդ կառավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում