Monday, 13 07 2026
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը

Ամենայն հայոց հայրապետի և Երուսաղեմի հայոց պատրիարքի հարաբերություններում սառույցը հալվել է, բայց ոչ 100 տոկոսով

Երուսաղեմի պատրիարքը հունվարի 4-ին կվերադառնա ԱՄՆ-ից, որից հետո կսկսվեն ավագ տոները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Անցնող տարին, նրա խոսքով, կարևորվեց Եղեռնի 100-րդ տարելիցով: «Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում այլ հոգևոր պետերի հետ նշանավորվեց, որին հաջորդեց ժողովրդական ցույցը»,- ասաց նա:

Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը աշխատանքներ է տանում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Արիս սրբազանը տեղեկացրեց, անցնող ամիսներին Կնեսեթի օրակարգում պետք է ընդգրկված լիներ Ցեղասպանության հարցը, բայց այդպես էլ չընդգրկվեց օրակարգ, և պարզ չէ՝ 2016-ին այս ուղղությամբ ինչ աշխատանքներ կիրականացվեն:

Արիս սրբազանը անդրադարձավ նաև կաթողիկոսի և Երուսաղեմի պատրիարքի միջև առկա տարաձայնություններին: «Պետք է ասել, որ պատրիարքը մասնակցեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մյուռոնօրհնեքի արարողությանը և այդ առիթով վեհափառի հետ հանդիպում ունեցավ: Սառը մի փոքր կոտրվեց, բայց ոչ 100 տոկոսով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց հերթական ժողովից առաջ Երուսաղեմի հայոց պատրիարքի և Վեհափառի միջև կոնֆլիկտ ծագեց: Պատճառն այն էր, որ Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված՝ եպիսկոպոս ձեռնադրելու երկու թեկնածուներից մեկը՝ Պարետ Ծ. վարդապետի Երիցյանը, առանց բացատրության, մերժվել էր Վեհափառի կողմից, և առ այսօր որևէ բացատրություն մերժման պատճառների մասին այդպես էլ չի տրվել: Երուսաղեմի պատրիարքությունն էլ չմասնակցեց Եպիսկոպոսաց ժողովին: Ժողովին հաջորդեցին պատրիարքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի փոխադարձ նամակները։

Պատրիարքի նամակներն աչքի ընկան Վեհափառին մարտահրավեր նետող, վիրավորական արտահայտություններով, մասնավորապես. «Դուք կրնաք մարդ առնել ու ծախել, սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ և ԻՒՐԱՑՆԵԼ: Ձեր բովանդակ կեանքի երկարութեան ձեզի պակսած է տարրական ողջմտութիւնը, հաւատքի և գիտակցութեան համադրումը, որ մարդուն տրուած մեծագոյն շնորհներէն մին է: Ձեր մտածելակերպին պէս սոփեստ և անպատասխանատու են ձեր արտայայտութիւններն ու որոշումները… Ու դարձեալ մեր հայր Պարետի եպիսկոպոսական ձեռնադրութեան առթիւ ցուցաբերեցիք նոյն տհաս և խակ կեցուածքը – յենելով կարգ մը մարդոց ասէկոսէներուն և հին հաշիւներուն վրայ, մարդիկ՝ որոնք կտրած իրենց իսկ պորտերը ազգին հետ, կը փորձեն մի քանի տոլարով «գնել» չգիտցած ու չհասկցած բաներնին – միշտ անտեսելով էականը, ՃԻՇԴԸ, որ այս պարագային Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանական ժողովի որոշումն էր: Դո՛ւք անտեղի պարսաւող մըն էք և առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չգիտցող անձ մը, մէկը՝ որ իր աչքին կարողութեամբ և կամ ալ ակնոցին գոյնին համեմատ կը տեսնէ իրողութիւնները, ուրիշ խօսքով, Վեհափառ, դուք ձիերը կառքին ետևէն լծողներէն էք: Այլևս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերևներով ծածկել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում