Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

«Ընտրական հանձնաժողովներում ևս ոչ իշխանական քաղաքական ուժերը բավականին մեծ ներկայացվածություն ունեն»

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է` հետևելու մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին:

Ա. Գևորգյանը նախ շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի կողմից Հայաստանի կառավարության հրավերի ընդունման և դիտորդական առաքելության իրականացման համար: Նա հյուրերին տեղեկություններ է ներկայացրել ընտրական գործընթացի մասին` նշելով, որ Երևանի ավագանու ընտրությունները ևս, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունները, անցկացվում են նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, որն անհրաժեշտ պայմաններ է ապահովում ազատ և արդար ընտրությունների իրականացման համար:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ա. Գևորգյանը նշել է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են բավականին ուժեղ մրցակցային պայմաններում: Առաջադրվել է յոթ քաղաքական ուժ, որոնք կտիվ քարոզարշավ են իրականացնում, այդ թվում` հեռարձակվող լրատվամիջոցներով: Բոլոր ուժերը հավասարապես ունեցել են սահմանված հնարավորությունները` ինչպես առաջադրվելու, գրանցվելու, այնպես էլ քարոզչություն իրականացնելու առումով:

Ընտրական հանձնաժողովներում ևս ոչ իշխանական քաղաքական ուժերը բավականին մեծ ներկայացվածություն ունեն, ինչը թույլ կտա լուրջ վերահսկողություն իրականացնել ինչպես հանձնաժողովների աշխատանքի, այնպես էլ ընտրական գործընթացի նկատմամբ:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են արդեն երկրորդ անգամ և, ըստ Ա. Գևորգյանի, Երևանի ՏԻ մարմինների ձևավորման մոդելը կայանում է ու հետագայում հնարավոր է կիրառվի հանրապետության մյուս խոշոր քաղաքների դեպքում ևս:

Ա. Գևորգյանը պատասխանել է նաև պատավիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում