Thursday, 16 05 2024
11:45
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը պնդում է՝ որևէ յուրացում չեմ արել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը խոսեցին Երևանի ավագանու ընտրությունների և Բագրատյանի հասցեին հնչած մեղադրանքների մասին:

Վահան Բաբայանը նշեց, որ բոլոր հնարավոր միջոցները և բոլոր տարբերակները ԲՀԿ-ն օգտագործել է, որպեսզի հանրությունը տեղեկանա ԲՀԿ ծրագրերին, մոտեցումներին, թե ինչպես է կուսակցությունը պատկերացնում Երևան քաղաքի ապագա կառավարումը թե՛ քաղաքական, թե՛ մունիցիպալ առումով:

«Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, նաև բակային հանդիպումներ: Վաղը կկայանա մեր հանրահավաքը՝ մեր քարոզարշավի ամփոփումը: Ես դրական եմ համարում քարոզարշավի ընթացքը և հուսով եմ, որ լավ արդյունք կգրանցենք Երևանի ավագանու ընտրություններում: Մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք կատարել և աշխատում ենք ընտրական ցուցակների ճշգրտման ուղղությամբ: Շտաբներն ակտիվորեն հսկում են իրավիճակը՝ կապված մարդկանց անօրինական գրանցումների հետ. իրոք եղել են փաստեր, երբ մեկ բնակարանի վրա գրանցվել են 25-30 մարդ: Նման հարցերի վերաբերյալ ահազանգել ենք, նախազգուշական քայլեր ձեռնարկել: ԲՀԿ շտաբները հսկելու են ողջ ընտրական գործընթացը»,- նշեց Վահան Բաբայանը:

Վերջինս անդրադարձավ նաև ընտրակաշառքների և ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներին, որոնցում շրջանառվում է ԲՀԿ անունը, և ասաց, որ պետք է փաստերով խոսել:

Իր հերթին համատեղ ասուլիսի ընթացքում Սերգեյ Բագրատյանն ասաց, որ իրենց քարոզարշավը կառուցված է եղել ակտիվ հանդիպումների՝ բանավեճային հանդիպումների վրա: Կուսակցության խնդիրն է հանրության մեկ երրորդի վստահության քվեն հասցնել մայրաքաղաքի բնակչությանը, ի վերջո՝ դառնալ կարևոր հենաքար:

Բանախոսը վստահեցրեց, որ իսկապես կարողացել են իրենց ծրագրային մոտեցումները ներկայացնել և սպասարկել դրական սպասումները, որոնք երևանցիները ակնկալում են ԲՀԿ-ից: Նրա գնահատմամբ՝ ԲՀԿ քարոզարշավը կոռռեկտ էր և զուսպ:

Այս օրերին իր անձի շուրջ տարածված հրապարակումներին անդրադառնալով՝ նա նշեց, որ իրականում նման երևույթներ չեն կարող լինել:

«Ովքեր իմ կենսագրությանը ծանոթ են, գիտեն, որ երբևէ չի եղել, որ ես պետական կառավարման համակարգում աշխատելիս որևէ նման մոտեցում ունենամ: Դա ապատեղեկատվություն է: ՏԻՄ ընտրությունների ժամանակ է դեպք եղել, որոշակի լարվածություն, Ընտրական օրենսգրքում չտեղավորված երևույթներ, ինչը կարճվել է, որովհետև չի եղել քրեական գործի հարուցման համար անհրաժեշտ ապացույց»,- պարզաբանեց Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք. «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ Վայոց ձորի աղբյուրների փոխանցմամբ՝ Վայոց ձորի նախկին մարզպետ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրգործ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում