Friday, 17 07 2026
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ

«Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ԱԺ հայտարարությունների ժամին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Այս նախընտրական շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշեր։ ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի։ ԶԳՈՒՇԱՑԵՔ կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է։ Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է։ «Ժառանգության» նոր տարբերակը՝ մայիսի 5-ից հետո, քանի որ հինը արտադրությունից դուրս է մնացել։ Իսկ ՀՅԴ-ն կեղծելու կարիք էլ չեղավ, քանի որ դրա պահանջարկը շուկայում չկար։

Իսկ հիմա՝ ավելի լուրջ։

Երկրի կառավարումն արկածախնդրության տեղ չէ. սա շատ լավ ընկալում է ընտրողը, ինչն արտահայտում է իր տված քվեով։

Կեղտոտ տեխնոլոգիաները, որ օգտագործեցին մեր մրցակիցները, հավատացած եմ՝ որևէ արդյունքի չբերեցին, բացառությամբ ատելության, թշնամանքի, տհաճության սերմանման։ Տարբեր հնարքներով փորձում էին ստվեր գցել անցած 5 տարվա բոլոր ձեռքբերումների վրա՝ իրենք էլ շատ լավ հասկանալով, որ այդ մանիպուլյացիաները կարճաժամկետ են և շուտ բացահայտվող։ Ի վերջո, ընտրողը հստակ տարբերում է անկեղծությունն ու արհեստականը, բնականն ու սինթետիկը։ Հնարավոր չէ տարիներ շարունակ հասարակությանը սնել որոշակի գաղափարներով, իսկ ընտրությունների պահին հանկարծ ինչ-ինչ պատճառաբանություններով լքել մարդկանց՝ խուսափելով պատասխանատվությունից։

Ընտրարշավները բացահայտեցին նաև որոշ քաղաքական ուժերում առկա տարաձայնությունները, երբ կուսակցության մի անդամը քաղաքական մի պատկերացում ունի, մյուսը՝ տրամագծորեն այլ, երրորդն էլ՝ չգիտես թե ինչ։ Այդ պատճառով էլ հիմա փորձում են այլընտրանքը փոխարինել ընդդիմությամբ։ Երբ դուք ձեր ներսում չեք կարողացել կողմնորոշվել ամենակարևոր հարցերում, ի՞նչ պետք է առաջարկեք քաղաքացուն։ Վառ օրինակ էին Օսկանյան-Զուրաբյան քաղաքական կոնսուլտացիաները։ Կարծում էինք, թե դրանք նախագահական ընտրությունների վերաբերյալ էին, պարզվեց, որ մարդիկ հեռատես էին. պատրաստվում էին ավագանու ընտրություններին։

Օսկանյանի երեկվա ասուլիսից մի քանի պատառիկ։

Օսկանյանն անկեղծացել է, որ եթե քաղաքապետը պետք է զբաղվի Երևանի կենցաղային, համայնքային խնդիրներով, ապա քաղաքապետի պաշտոնն իրեն պետք չէ։ Հարց՝ էլ ինչո՞վ պետք է զբաղվի քաղաքապետը, եթե ոչ քաղաքային խնդիրներով։ Հավանաբար ենթադրում էր, որ քաղաքապետի պաշտոնում արտաքին քաղաքականություն պետք է վարեր կամ միջազգային գրանտներ բերեր Հայաստան։

Եվս մի ծիծաղաշարժ արտահայտություն Օսկանյանի կողմից։ Պարզվում է՝ ինքն է որոշելու քաղաքապետի թեկնածության հարցը։ «Առաջին տեղում ես եմ, քաղաքապետի հավակնորդը ես եմ, մնացածն արդեն երկրորդական է»,- ասել է Օսկանյանը։ Սա այն դեպքում, երբ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքն է որոշելու, թե ով է լինելու քաղաքապետ, անկախ համամասնական ցուցակում զբաղեցրած տեղից։ Տեսնենք՝ ինչ կլինի։

Խոսում եք մեր թեկնածուի ունեցվածքի մասին այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում այդպես էլ չներկայացրիք ձեր քաղաքական հայրերի ունեցվածքը։ Մեր հիշողության մեջ թարմ են բազում այն փաստերը, երբ հարստահարելով երկիրն ու ժողովրդին բազմապատկում էիք ձեր ունեցվածքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում