Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնության է եկել ՊՍԺ-ի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ:
Պարբերականի փոխանցմամբ՝ իտալացին հաջորդ մրցաշրջանից զբաղեցնելու է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Իսպանիայում գրեթե ոչ ոք չի կասկածում, որ ընթացիկ մրցաշրջանից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լքելու է իր զբաղեցրած պաշտոնը և գլխավորելու է Լոնդոնի «Չելսի»-ն:









































