Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

«Ձենդ կտրի՛, փողերդ հանի՛, կկոխեմ-կեթաս». փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարողը «հարգված պահակ» է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղավոր ճանաչված Վլադիմիր Իսպիրյանի գործի դատական քննությունը:

63-ամյա Վլադիմիրը բնակվել է Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում: Նա արգելանքի տակ է առնվել հենց հանցավոր արարքի կատարման օրը՝ 2015 թվականի հոկտեմբերի 14-ին:

Ըստ դատական ակտի՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 14-ն անց 45 րոպեի սահմաններում Վլադիմիր Իսպիրյանը մոտեցել է իրենց շենքի բակում կայանված «Տոյոտա Պրադո» մեքենային, թակել է ապակին: Երբ մեքենատերը՝ փաստաբան Գեղամ Հակոբյանը, բացել է վարորդի կողմի դուռը, Վլադիմիրն իր ձեռքին եղած ծալովի դանակը որպես զենք օգտագործելով ու դրանով հարվածելու սպառնալիքով գումար է պահանջել: Փաստաբանը նրան համոզել է, որ մի քիչ հետ կանգնի մեքենայից՝ խոստանալով, որ այդ դեպքում նրան կտա իր մոտի ամբողջ գումարը:

Վլադիմիրը հետ է կանգնել, փաստաբանը փակել է մեքենայի դուռը ու արագ հեռացել է:

Տուժող Գեղամ Հակոբյանը հայտնել է, որ ինքը դուրս էր եկել իր փաստաբանական գրասենյակից ու պատրաստվում էր մեկնել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ քննչական գործողության մասնակցելու:

Իր մեքենան կայանված էր շենքի բակում: Երբ նստել է մեքենա, դեռ շարժիչը գործի չգցած՝ սև վերանաշապիկով մի տարեց տղամարդ իր կողմի դռանը հարվածներ է հասցրել:

Ինքը զարմացած բացել է դուռը, հարցրել է, թե ինչ է պատահել: Տղամարդը կոպիտ տոնով պահանջել է, որ ինքն իջնի մեքենայից՝ խոսելու համար: Նրա հանդուգն պահվածքը զարմացրել է իրեն, ինքը նորից է հարցրել, թե ինչ է պատահել:

Այդ ընթացքում տղամարդը կանգնած է եղել մեքենայի դռան բացված մասում, իրեն շատ մոտ: Դուռը հնարավոր չի եղել փակել:

Երբ ինքը հասկացել է, որ տղամարդը շատ ագրեսիվ է տրամադրված, հարցրել է, թե ի՞նչ է նրա ուզածը:

Այդ պահին տղամարդը բացել է աջ ձեռքում եղած ծալովի դանակը, այն պահել է իր ձախ կողքին ու ասել է. «Փողերդ տո՛ւր»:

Ինքն անմիջապես գոռացել է. «Հեռո՛ւ գնա, ո՞վ ես դու»:

Իր գոռոցից տղամարդն ավելի ագրեսիվ է դարձել ու ասել է. «Ձենդ կտրի՛, փողերդ հանի՛, կկոխեմ-կեթաս»: Նա դանակն ավելի է մոտեցրել իր ձախ կողքին՝ դանակի ծայրը հպել է իր մարմնին:

Հասկանալով, որ իրավիճակը շատ լուրջ է, եթե նրա պահանջը չկատարի, նա կարող է դանակով հարվածել իրեն, ինքը մեղմել է ձայնը ու սկսել է տղամարդուն համոզել, որ դանակը հեռացնի: Խոստացել է, որ միայն այդ դեպքում կտա իր մոտի ամբողջ գումարը:

Տղամարդը հավատացել է, ասել է. «Դե հանի՛» ու փոքր-ինչ հետ է գնացել դռան մոտից: Նա կողքերը նայելով՝ փորձել է ծալել դանակը՝ համարելով, որ հասել է իր նպատակին:

Ինքը օգտվել է այն հանգամանքից, որ տղամարդը հետ է գնացել մեքենայի դռնից, արագ փակել է դուռը, բջջային հեռախոսով նկարել է տղամարդուն՝ դանակը ծալելու և գրպանը դնելու դիրքերում:

Այնուհետև գործի է գցել մեքենայի շարժիչը, որի ժամանակ տղամարդը սկսել է ձեռքով հարվածել մեքենայի դռանը՝ պահանջելով չհեռանալ: Ինքը մեքենան վարել է դեպի փողոց:

Ապա գնացել է ՔԿՀ, մասնակցել է քննչական գործողությանը, քանի որ այն շտապ էր:

Գործը վերջացնելով՝ վերադարձել է իր փաստաբանական գրասենյակ ու փորձել է պարզել տղամարդու ինքնությունը:

Մոտեցել է «Հայփոստի» բաժանմունքի աշխատակցուհուն, ցույց է տվել հեռախոսում եղած լուսանկարները ու հարցրել է՝ ճանաչո՞ւմ է նա պատկերված տղամարդուն:

Աշխատակցուհին ճանաչել է, ասել է, թե տղամարդը բնակվում է այդ շենքի առաջին հարկում, անունն էլ Վովա է:

Տուժողը կատարվածի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում:

Վլադիմիրի բնակարանում կատարված խուզարկությամբ հյուրասենյակի սեղանի վրայից հայտնաբերվել և առգրավվել է սև ու կարմիր գույնի բռնակով ծալովի դանակը, որը տուժողը ճանաչել է որպես հանցագործության գործիք:

Նախաքննության սկզբում Վլադիմիր Իսպիրյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ավազակային հարձակում չի կատարել: Հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հետագայում ցուցմունքներ է տվել, թե դեպքի հետ կապված ոչինչ չի հիշում, քանի որ շատ խմած է եղել: Եթե անգամ կատարել է ավազակային հարձակում, ապա չի հիշում, ոչինչ ասել չի կարող:

Դատարանում ամբաստանյալ Վլադիմիրն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը ինքը նախաճաշել ու օղի է խմել: Ապա խնձոր մաքրելիս է եղել դանակով, լսել է դռան թակոց: Բացել է դուռը, տեսել է երկու անծանոթ կանայք մեղր են ծախում: Նրանք առաջարկել են մեղր գնել: Իր մոտ եղած գումարը չի բավարարել՝ հազար դրամ պակասել է: Ինքն իջել է բակ՝ հարևաններից այդ պակասող հազար դրամը խնդրելու:

Նկատելով բակում կանգնած սև մեքենան, մտածել է, թե իրենց երկրորդ հարկի հարևանն է: Մոտեցել է մեքենային, դուռը բացել ու ասել է. «Կարե՛ն, մի հատ հազար ֆռա»:

Այդ ժամանակ դանակը ծալված վիճակում եղել է իր գրպանում: Մեքենայում գտնվող մարդը իրեն հրել է, ինքը վայր է ընկել: Դանակը գրպանից ընկել է գետնին: Այդ մեքենայում գտնվողը զարմացած հարցրել է. «Դանակ էլ կա քո մո՞տ»:

Նա իրեն սպառնացել է՝ ասելով. «Դու գիտե՞ս՝ ես ով եմ»: Ինքը ենթադրել է, որ այդ անձը մեքենայում ատրճանակ կունենա, հիմա կհանի: Ինքը նրա նկատմամբ ավազակային հարձակում չի կատարել:

Ինքը պահակ է աշխատում, խոշոր գումարներ է պահպանում: Ոստիկաններն անգամ իրեն ճանաչում ու հարգում են՝ որպես վստահելի մարդու…

Դատարանը Վլադիմիր Իսպիրյանի մեղքը հաստատված է գնահատել, նրան մեղավոր է ճանաչել զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ու դատապարտել է  6 տարի ազատազրկման:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում