Lenta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոնտաժված գլուխգործոց է անվանել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած աուդիոձայնագրությունը, որում իբրև թե ռուսական «Սու-24» ռմբակոծչին զգուշացում է արվում երկրի օդային տիրույթի խախտման մասին:
«Համացանցում շատ են այսօրինակ ձայնագրությունները։ Պատահում են անգամ շատ հետաքրքիր, ծիծաղելի ձայնագրություններ։ Որքան ժամանակ է պահանջվել այնտեղ, որպեսզի, այսպես ասած, հերթական գլուխգործոցը մոնտաժվի։ Քանի՞ օր։ Ամեն ինչ հասկանալի է։ Այդ աուդիոձայնագրության արժեքը քննարկելն իմաստ չունի»։