Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Մեկնարկել է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) տարածաշրջանային չորրորդ համաժողովը

Հայաստանի ՄՌ ասոցիացիան և «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը կազմակերպել են Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային հերթական համաժողովը՝ «ՄՌ կառավարում և անձնային աճ» թեմայով: Արդեն ավանդական դարձած համաժողովն այս տարի ևս համախմբել է ոլորտի՝ հայաստանցի և օտարերկրյա առաջատար մասնագետների, ովքեր ներկայացել են ՄՌ կառավարման տեխնիկաներին նվիրված ելույթներով և վարպետության դասընթացներով: Համաժողովի ընթացքում կազմակերպվել է խմբային քննարկում՝ ուսուցման երկակի համակարգի ներդրման հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ:

Համաժողովի աշխատանքներին աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և «Զարտպրինտ» հրատարակչությունը:

«Համոզված եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ ցանկացած ընկերության ամենաարժեքավոր կապիտալն աշխատակիցն է և պատկերացնում է իր ուսերին դրված պատասխանատվության չափաբաժինը: Դուք եք այն օղակը, որն ընկերության բազմաշերտ կառուցվածքը դարձնում է մեկ մարմին: Կազմակերպության որդեգրած արժեհամակարգը և աշխատակիցների միջև կամրջվող հարաբերությունները, կադրերի զարգացումը, ներքին շփումները, աշխատակցի հմտություններն ու գիտելիքները բացահայտելու, կատարելագործելու հաջողությունը մեծապես կախված են այն օղակի գործունեությունից, որն անվանում ենք ՄՌ բաժին: Այսօրինակ հանդիպումները կարևոր են՝ ցանկացած կազմակերպության ներսում առողջ մթնոլորտ, կադրերի զարգացում, արտաքին մրցակցություն ապահովելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համաժողովի կարևոր նվաճումներից է միջազգային առաջատար քոուչինգ դպրոցներից մեկի՝ «Էրիկսըն Քոոուչինգ Ինթերնեյշնըլի» (Erickson Coaching International) ներկայացումը Հայաստանում: Համաժողովի շրջանակում դպրոցի առաջատար մասնագետներից մեկն անցկացրել է վարպետության դասընթացներ՝ քոուչինգը ներկայացնելով գործնականում:

«Քոուչինգը ՄՌ մասնագետներին և տարբեր օղակի ղեկավարներին հնարավորություն է տալիս տիրապետելու աշխատողների ներուժի զարգացման, ներքին ռեսուրսների բացահայտման, նրանց անձնային և մասնագիտական արդյունավետ նպատակադրման գործիքներին»,- ասել է Հայաստանյան ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը:

Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության ջանքերով՝ համաժողովը հայ մասնագետների համար պրոֆեսիոնալ քոուչի միջազգային սերտիֆիկացում ստանալու հնարավորություն է ստեղծել:

Համաժողովի մյուս ձեռքբերումը եղել է «Institute of Certified Professional Managers»-ի կողմից իրականացվող «Սերտիֆիկացված մենեջեր» (Certified Manager) միջազգային որակավորման ներկայացումը Հայաստանում: Որակավորումը միջին օղակի մենեջերներին հնարավորություն կտա տիրապետելու միջազգային չափորոշիչներին համապատասխան կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

sfasf

adaf

fdgd

untitled.pngesgsd

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում