Saturday, 11 07 2026
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26

Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Կոմիտասի հուշարձանի բացմանը

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին մասնակցել է հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ պետերբուրգցիներ:

Մինչ հուշարձանի բացումը, նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ողջույնի իր խոսքում, կարևորելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ Սանկտ Պետերբուրգում հուշարձանի կանգնեցումը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ևս մեկ վկայությունն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, թե հայերի համար ինչ դեր ու նշանակություն ունի Կոմիտաս վարդապետի անձը:

«Ամենևին էլ պատահական չէ, որ Կոմիտաս վարդապետի հուշարձանը կանգնեցվում է հենց Վասիլեօստրովսկի վարչական շրջանում, քանի որ հենց այս շրջանում են ի սկզբանե բնակություն հաստատել ու այսօր էլ մեծ թվով հայեր են ապրում: Մշակութային կենտրոն համարվող Սանկտ Պետերբուրգում աշխարհահռչակ երգահանի հուշարձանի տեղադրումը նաև օրինաչափ է: Կոմիտասը հայ ժողովրդի հանճարեղ զավակն է՝ մարդ, ով աշխարհի բազմաթիվ երկրներում քարոզել և փառքով է պսակել հայկական երաժշտությունը: Նրա մշակույթը գերել էր աշխարհի շատ ու շատ երաժիշտների»,- նշել է Գեորգի Պոլտավչենկոն:

Ողջույնի իր խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն իր հերթին նախ շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի կառավարությանը՝ մեծն Կոմիտասի հուշարձանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կանգնեցնելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամության համար՝ նկատելով, որ այն իրոք երկու ժողովուրդների բարեկամության ևս մեկ լավագույն խորհրդանշումն է: «Պարոն նահանգապետի դիտարկումն իսկապես տեղին է, Կոմիտասը համաշխարհային մեծություն է, և նրա արվեստը սահմաններ չի ճանաչում: Սա երկու ժողովուրդների դարավոր ու եղբայրական բարեկամության ևս մեկ վկայությունն է, որն այսօր էլ ամուր հիմքերի վրա է», – նշել է Օլեգ Եսայանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ով, ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, առանձնակի շնորհակալություն է հայտնել երկու քաղաքների բոլոր այն պատասխանատուներին, որոնց ջանքերով կյանքի է կոչվել հուշարձանի ստեղծման ու այն ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կանգնեցնելու գաղափարը:

«Եվ հատկանշական է, որ Հայաստանը խորհրդանշող Մեծ հանճարին նվիրված հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում: Այն երախտիք է կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, խմբավար, երգիչ, մանկավարժ, հրապարակախոս, բանաստեղծ, հայ դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին, ում անձը հայ ժողովուրդը նույնականացանում է հայոց այբուբենը ստեղծած Սբ Մաշտոցի հետ՝ երաժշտության ասպարեզում: Մեծն Կոմիտասի արժևորմանը միտված բազմաթիվ հոգևոր ու նյութական արժեքներ են ստեղծվել աշխարհ ում՝ գիտական, երաժշտական միջավայրում, հատկապես աշխարհի հայաշունչ հատվածներում: Աշխարհի տարբեր երկրներում տեղադրված նրա արձաններն ու կիսանդրիները վկայում են, որ Կոմիտասը միայն հայկական արժեք չէ: Նա համաշխարհային է, միջազգային ու համամարդկային: Ու կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս գողտրիկ պուրակում, մասնագիտական խոր նրբազգացությամբ կերտված Կոմիտաս վարդապետի այս հուշարձանով մշակութային այնպիսի հարուստ քաղաքը, ինչպիսին Սանկտ Պետերբուրգն է, այսօր հարստացավ ևս մեկ արժեքավոր ստեղծագործությամբ՝ առավել ջերմացնելով և սերու նդներին փոխանցելով հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամությունը», – նշել է Տիգրան Բարսեղյանը:

Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության շրջանակում կանգնեցված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որն ուղեկցվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կենդանի նվագակցությամբ: Այնուհետ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների սպասավորները համատեղ կատարել են Կոմիտաս վարդապետի հուշարձանի օրհնության կարգ: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին:

Կոմիտաս վարդապետի 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում