Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Ողբերգության կառավարական փաստաթուղթը

Այսօր Հարավային Սուդանում կործանված և մի քանի տասնյակ մարդու մահվան պատճառ դարձած բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ են, ինչպես հայտնի է դաձել տարածված տեղեկատվությունից:

Գաղտնիք չէ, իհարկե, որ Հայաստանի քաղաքացի բազմաթիվ օդաչուներ, աշխատանք չունենալով Հայաստանում, փորձում են հաց վաստակել Հայաստանի սահմաններից դուրս և առավելապես աֆրիկյան ուղղություններում գործունեություն ծավալող ավիաընկերություններում: Հայաստանյան ավիաշուկայում նրանք պահանջված չեն, որովհետև Հայաստանի ավիաշուկայում գործող, այսպես ասած, գոնե նմուշի համար հայկական ավիաընկերություն չկա, իսկ եղածն էլ ի վերջո փակվում է ֆինանսական խնդիրների պատճառով: Դա Հայաստանի, այսպես ասած, ավիաքաղաքականության արդյունքն է:

Ինքնաթիռի աղետից մեկ օր առաջ սարսափելի մեկ այլ աղետ տեղի ունեցավ Մոսկվա-Երևան ճանապարհին՝ Տուլայի մոտ, որտեղ վթարվեց հայկական ավտոբուսը, որը Հայաստանի քաղաքացիներին Մոսկվայից տեղափոխում էր Երևան: Կա 9 զոհ և տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվողներ: Ավտոբուսը Երևան էր բերում արտագնա աշխատանքի մեկնածների, որոնք միգուցե գալիս էին իրենց վաստակածով ձմեռը ընտանիքների հետ անցկացնելու, Նոր Տարի նշելու, որ հետո նորից հեռանային հաց վաստակելու:

Ընդամենը երկու օրերի ընթացքում մոտ երկու տասնյակ Հայաստանի քաղաքացիներ զոհվեցին Հայաստանի սահմաններից դուրս, դարձան սարսափելի աղետների զոհ: Նրանք դրսում էին, որովհետև Հայաստանում չէին կարողանում գտնել հաց վաստակելու և արժանապատիվ ապրելու հնարավորություն:

Հիմա բացարձակապես մտադիր չենք այս հանգամանքը կապել աղետների հետ և ասել, որ եթե այդ մարդիկ Հայաստանում աշխատելու հնարավորություն ունենային, դրսում չէին լինի և աղետի զոհ էլ չէին դառնա: Վերջիվերջո՝ արտագնա աշխատանքի մեկնում են նաև բարեկեցիկ երկրներից, աշխատանքային միգրացիան այսօր համաշխարհային տարածում ունեցող երևույթ է: Սակայն պարզ է նաև, որ Հայաստանի պարագան համաշխարհային կոնտեքստի մեջ չէ, որովհետև այս դեպքում աշխատանքային միգրացիա կոչվածը, ոչ ավել-ոչ պակաս, գոյության խնդիր է: Այսինքն՝ ոչ թե լավ և ավելի լավ աշխատանքի փնտրտուք, այլ գոյության խնդիր, հացի փնտրտուք: Եվ եթե հիշենք նախկինում տեղի ունեցած դեպքերը, երբ այս կամ այն աղետի մեջ հայտնվեցին Հայաստանի քաղաքացիներ, որոնք հենց հացի փնտրտուքի բերումով էին հայտնվել այդ «ճանապարհներին», ապա ինքնին կստացվի մի ողբերգական վիճակագրություն:

Եվ ուզենք, թե ոչ՝ այս ամենը շաղկապվում են իրար, տեսանելի կամ անտեսանելի թելով, բայց շաղկապվում են և կազմում տխուր մի շղթա: Առավել ևս, որ նախախնամության դառը կամքով երկու աղետները տեղի են ունենում Հայաստանում բյուջետային նախագծի քննարկումների ընթացքում, որի ժամանակ կառավարությունը ոչ միայն չի խոստանում իրավիճակի բարելավում, այլև նույնիսկ հայտարարում է, որ ոչինչ չի փոխվելու:

Այսինքն՝ մարդիկ չեն ստանալու Հայաստանում աշխատելու և արժանապատվորեն ապրելու հնարավորություններ, և Հայաստանը շարունակելու է հնարավորությունների երկիր լինել միայն իշխանության տիրապետող մի քանի ընտանիքի կամ կլանի համար: Այսինքն՝ ինչպես պատգամավորներից մեկն է կարողացել բնորոշել, Հայաստանում քննարկվում է աշխատանքային միգրացիայի խթանման փաստաթուղթը, այսինքն՝ երկրից ավելի շատ մարդկանց դուրս բերելու կառավարության ծրագրային փաստաթուղթը, այսինքն՝ ողբերգության փաստաթուղթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում