Երեքշաբթի Եգիպտոսում սկսվել է Սինայի թերակղզում կործանված ռուսական Airbus A321 ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությանը:
Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ փորձաքննությունն անցկացվում է Կահիրեում նախարարության շենքում:
Նախօրեին Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել էր, որ «սև արկղերի» վերծանումը կսկսվի միայն բոլոր շահագրգիռ կողմերի՝ Կահիրե ժամանելուց հետո: Նրանք նաև մշակող պետության, պատրաստողի (Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչներն են, պետության ներկայացուցիչները, որտեղ գրանցված է եղել ինքնաթիռը (Իռլանդիա):






































