Անցած գիշեր Թաիլանդի երկնքում վառ բռնկում է գրանցվել։ Տեղացի վարորդներից մեկին հաջողվել է նկարահանել տեղի ունեցածը։ Փորձագետների կարծիքով՝ դա եղել է խոշոր ասուպ՝ փոխանցում է Bangkok Post-ը։
Կադրերում երևում է, թե ինչպես է երկնքում հայտնվում վառ կանաչ օբյեկտ, իսկ այնուհետև այրվում՝ լուսավորելով ողջ երկինքը։ Տեղի ունեցածը երևացել է Երկրի մի քանի շրջաններում։