Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինը, ամենայն հավանականությամբ, չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ ռուսական ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներ»-ի 25-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը չի կարողացել մասնակցել թիմի այսօրվա մարզմանը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և ԲԿՄԱ-ի միջև տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:








































