Իրանական ավիաընկերությունները ձեռք են բերել 13 Boeing 737 ինքնաթիռ՝ քաղաքացիական ավիացիան համալրելու համար՝ հայտնում է Press TV հեռուստաընկերությունը:
Իրանի Caspian Airline ընկերությունը ձեռք է բերել 3 ինքնաթիռ, Aseman Airlines ընկերությունը գնել է ևս երկու 150 տեղանոց ինքնաթիռ՝ տեղական չվերթերի համար:
Բացի դրանից, Իրանի խոշոր ավիաընկերություններից մեկը՝ Mahan Air-ը, գնել է բրիտանական Avro RJ ինքնաթիռ: Այն արդեն Իրանում է և կօգտագործվի դարձյալ տեղական չվերթեր իրականացնելու համար:










































