Armtimes.com-ի տեղեկություններով, Քննչական կոմիտեն երկու օր առաջ որոշում է կայացրել կարճել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրգործը, որը ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ վերաբացվել էր մի քանի օր առաջ:
Գործը կարճելու մասին կայքի տեղեկությունը քիչ առաջ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը` հավելելով, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն, թե ինչ հիմքով է գործը կարճվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Photolure-ի








































