Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Մոսկվայում հասունանում է այն գաղափարը, որ Բաշար Ասադը պետք է հեռանա. փորձագետներ

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ փորձագետները կարծում են, որ Մոսկվայում հասունանում է այն գաղափարը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա։ Նրանք կարծում են, որ Ռուսաստանի համար բավական բարդ կլինի սիրիական ընդդիմության հետ պայմանավորվելը, թեկուզև նրա համար, որ վերջինս իրենից ներկայացնում է ցրված խմբերի հավաքածու։

Նման կարծիք են հայտնել Սիրիայում իրավիճակի կարգավորման հեռանկարների վերաբերյալ «կլոր սեղանի» մասնակիցները։ Նրանք քննարկել են հակամարտության անմիջական մասնակիցների (Սիրիայի կառավարություն, ընդդիմություն, քրդեր) միջև, ինչպես նաև այդ կողմերին աջակցող պետությունների (այդ թվում նաև անմիջապես մարտադաշտում) միջև դաշինքի կնքման հնարավորությունները։

Ավելի վաղ «Սիրիական ազատ բանակին» պատկանող չորս զորամիավորումների հրամանատարներ հայտարարեցին, որ իրենց դրոշի ներքո պատերազմողներից որևէ մեկը չի շփվել Մոսկվայի հետ։ Մինչդեռ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը մինչ այդ հայտարարել էր, որ Ռուսաստանը կանոնավոր շփման մեջ է սիրիական ազատ բանակի ներկայացուցիչների հետ։

Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դրությանը, ապա քննարկման մասնակիցներից որևէ մեկը որևէ հեռանկար չի տեսել նրա համար։

«ՊԻՐ» կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Կոզյուլինը հայտարարել է, որ ուտոպիստական է երևում անգամ ռուսական սվիններով նախկին սահմաններում Սիրիան վերականգնելու և նրա իշխանությունը Բաշար Ասադին հանձնելու գաղափարը։ Նա կարծում է, որ Մոսկվան սկսում է դիտարկել Սիրիայի հետպատերազմյա կառուցվածքի հնարավորությունը, որում տեղ նախատեսված չէ ներկայիս նախագահի համար։

Մոսկվայում «կլոր սեղանի» մասնակիցները կարծում են, որ Մոսկվան հազիվ թե լուրջ խաղադրույք է կատարում Բաշար Ասադի վրա։ Կոզյուլինը հայտարարել է, որ միգուցե այսօր վաղ է այդ մասին դիվանագիտական մակարդակով խոսելը, սակայն ինքը չի զարմանա, եթե կուլիսների հետևում արդեն իսկ տարվում են նման զրույցներ։

Նա հավելել է, որ Ասադի մոսկովյան այցը մտորումների տեղիք է տվել, թե արդյոք նա չի՞ սկսել իր համար ապաստան փնտրելը։ Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը ներկայումս ուսումնասիրում է հետպատերազմյան Սիրիայի կառուցվածքի հնարավորությունները, ընդ որում՝ նա բանակցություններ է վարում ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի ու Քուվեյթի ներկայացուցիչների հետ։

Կոզյուլինը բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում և կարծում է, որ Մոսկվան առանցքային դեր կխաղա սիրիական խնդրի կարգավորման հարցում, սակայն առանց Բաշար Ասադի մասնակցության։

Պատմաբան Պավել Շլիկովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը հստակ պատկերացում չունի Սիրիայի ապագա քաղաքական կառուցվածքի վերաբերյալ և դրա պատճառով էլ նրա համար բարդ է բանակցություններ վարել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ասադի հետ։

Հրապարակախոս Միխայիլ Մագիդը կարծում է, որ Սիրիան ներկայումս չափազանց հեռու է քաղաքական երկխոսության հնարավորությունից, որի համար նա առաջին հերթին մեղադրել է Մոսկվային, ով սեպտեմբերի 30-ից կառավարական զորքերի կողմից մասնակցում է հակամարտությանը:

«Քաղաքական կարգավորումն ավելի հեռացավ, քանի որ տեղի ունեցավ ռազմական դիմակայության էսկալացիա, աճեցին հակամարտող կողմերի ուժերը, մեծացավ հակամարտության աստիճանը։ Թվում է, թե Ռուսաստանի ու Իրանի միջամտությունը (կամ ժամանակավոր) կանգնեցրին Ասադի վարչակարգի անկման գործընթացը»։

Քննարկումների մասնակիցներին ամենալավատեսական դիրքորոշումը ցուցաբերել է քրդերի շահերը ներկայացնող Ֆարհաթ Պատիևը, ով կարծում է, որ անհրաժեշտ է գործել հենց հիմա, և որ քաղաքական գործընթացում հնարավոր է Ասադի փոխարեն ներգրավել նրա մի շարք կողմնակիցների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում