Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Յենի Քափը» հրապարակում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հանրահավաքը սկսվել է 2 ժամ ուշացումով՝ կապված հրապարակը մարդկանցով լցնելու խնդրի հետ։
Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ, ԱԶԿ նախագահ Ահմեթ Դավութօղլուն, ով խոսել է ահաբեկչության դեմ պայքարի մասին։ Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի մինչև բոլոր զենքերը «թաղվեն»։ Նա վերստին հայտարարել է, որ Թուրքիան վերադարձ չի կատարի 1990-ական թվականներին և դատապարտել է երկիրը «մասնատել փորձող» ուժերին։
Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ Դավութօղլուի նախընտրական հանդիպումը մարդկանց սակավության պատճառով ժամը 15.00-ի փոխարեն մեկնարկել է միայն ժամը 17.00-ին, և որ Դավութօղլուի ելույթի մեկնարկից հետո հրապարակը սկսել է դատարկվել։
Թերթն ընդգծում է, որ մարդկանց հրապարակ բերելու համար գործի են դրել 7200 ավտոբուս և 140 նավակ։









































