Monday, 13 07 2026
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայտնի են «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ առաջնության հաղթող նախագծերը

Հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը: «Բաց  խաղ» 2015-ը  միավորել էր Հայաստանի խաղային ինդուստրիայի սիրահարների, սկսնակ և փորձառու մասնագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և այլ հյուրերի:

Այս տարի համակարգչային և բջջային խաղերի առաջնության մասնակից 30  նախագծից եզրափակիչ փուլ անցան և ցուցահանդեսին ներկայացվեցին 10-ը:

Դավիթ Մկրտչյանի Drift Rivals խաղը հաղթող ճանաչվեց  «Լավագույն 3D խաղ», իսկ Marimba թիմի Space  խաղը՝ «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում: Այս խաղերի հեղինակներն առաջնության գործընկեր Huawei ընկերության կողմից ստացան բջջային հեռախոսներ:

Գյումրիից Digital Pomegranate թիմը իր PlayLand Armenia նախագծով հաղթեց միանգամից երկու`«Լավագույն 2D խաղ» և «Լավագույն դիզայն»  անվանակարգերում: PlayLand Armenia-ն առաջին առցանց խաղահրապարակն է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ մանուկների համար: Հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ: Այն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար և անկախ լեզվական գիտելիքներից հնարավորություն է տալիս բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրել հայոց լեզուն ու մշակույթը:

«Ատոմ» թիմի Versus խաղն արժանացավ «Հատուկ մրցանակի»: Այն հաղթեց նաև առաջնության այցելուների քվեարկության արդյունքում ու նվաճեց «Ժողովրդական մրցանակ» տիտղոսը: Versus խաղն իրենից ներկայացնում է «Team Deathmatch» ոճի shooter, որի իրադարձությունները տեղի են ունենում Երևան քաղաքի փողոցներից մեկում։

«Լավագույն կրթական խաղ» անվանակարգում հաղթեց Այգեկի բնակիչ Վանիկ Սարգսյանը՝ իր «Միլիոնատեր» նախագծով:

Առաջնության հաղթող մասնակիցները կազմակերպիչներից ստացան գումարային պարգևատրումներ, բացի այդ  Օրանժ Արմենիան անակնկալ մատուցեց 3 երիտասարդների՝ հնարավորություն ընձեռելով մասնագիտական վերապատրաստում անցնել ընկերությունում և ուղղակիորեն ներգրավված լինել պրոֆեսիոնալ թիմերի աշխատանքին:

Նշենք, որ «Բաց խաղ» առաջնության մասնակիցներն իրենց նախագծերը զարգացրել են փուլ առ փուլ՝ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ: Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված էին առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ մասնավերապես Triada Studio, PicsArt, X-TECH, Underwater apps, ViViFi, Frismos, Plexonic,  ԻՏՁՄ և  Օրանժ Արմենիա ընկերություններից:

Առաջնության շրջանակներում ստեղծված խաղերը կարելի է գտնել ինչպես opengame.am կայքում, այնպես էլ Google Play-ում և App Store-ում:

Հավելենք, որ «Բաց խաղ» առաջնության նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, զարգացնել հայկական խաղային ինդուստրիան, նպաստել ՏՏ ոլորտում «Արտադրված է Հայաստանում» բրենդի զարգացմանը: «Բաց խաղ»  առաջնությունը 5 տարի անընդմեջ  կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանև Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկերն է նաև Huawei ընկերությունը:

1PAN8711 1PAN8714 1PAN8956 1PAN8987

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում