Երեկ ՝ ապրիլի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, իսկ Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի հռչակման» երդմնակալությունը:
Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա ցուցարարների երթը անցավ լարված մթնոլորտում:
Երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առանց զգուշացնելու երթի բոլոր մասնակիցներին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնացել էր Ծիծեռնակաբերդ, Բաղրամյան պողոտայում դա մեծ աղմուկ առաջացրեց:
Մարդիկ իրար հորդորում էին չգնալ Րաֆֆու հետևից, որովհետև դա սադրանք է. «Թող Րաֆֆին գա մեր մոտ, մենք չենք գնա»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































