ՈւԵՖԱ-ն բավարարել է «Բարսելոնա»-ի բողոքը: Կազմակերպությունն ուսումնասիրել է ՊՍԺ-«Բարսելոնա» հանդիպման ընթացքում մրցավարական անձնակազմի աշխատանքը և ընդունել, որ Շտարկը երեք կոպիտ խախտում է թույլ տվել նման բարձրակարգ հանդիպման ընթացքում:
Խոսքը, մասնավորապես, Զլատան Իբրահիմովիչի գոլի մասին է: Հատկանշական է, որ Շտարկը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի մրցավարի գլխավոր հավակնորդներից մեկն է:
Այժմ նա չի կարող սպասարկել այդ հանդիպումը: Իսկ «Բարսելոնա»-ի և ՊՍԺ-ի պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի:








































