Եվրոպական և ռուսական տիեզերական գործակալությունները տիեզերական սարքը Լուսնի հարավային բևեռի չհետազոտված հատվածներ ուղարկելու համատեղ ծրագիր են պատրաստում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Առաքելության նպատակն է պարզել՝ արդյոք այնտեղ կա՞ ջուր և հումք՝ թթվածնի և վառելիքի արտադրության համար: «Լուսին-27» կոչվող առաքելությունը կարձակվի 5 տարի անց: Նախնական առաքելությունները կլինեն ռոբոտացված:
«Լուսին-27»-ը վայրէջք կկատարի Հարավային բևեռի ավազանի ծայրին:
Մշակվում է նաև վայրէջքային համակարգի նոր տեսակ, որը տեղանքում կարող է կողմնորոշվել ավելի հստակ, քան 1960-70-ականների առաքելությունները:









































