Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը գրոհել և խփել են չճանաչված ինքնաթիռ, որը Սիրիայի կողմից խախտել է երկրի օդային տարածքը։ Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած այսօրվա հայտարարության մեջ:
«Այսօր Թուրքիայի օդային տարածքում՝ թուրք-սիրիական սահմանին, հայտնաբերվել է անհայտ պետական պատկանելության ինքնաթիռ։ Եռակի զգուշացումներից հետո նա շարունակել է թռիչքը Թուրքիայի օդային տարածքում։
Դրանից հետո մեր ինքնաթիռները, որոնք պարեկություն են կատարում սահմանին, սպառնալիքների արձագանքման կանոնների շրջանակներում կրակ են բացել և խոցել են այդ ինքնաթիռը։ Երկրի օդային տարածքի խախտումները վճռականորեն կկանխվեն նաև այսուհետ»,- ասված է հայտարարության մեջ։








































