Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է այսօր կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից իր սպասելիքների մասին:
«Գոլը, որ ես խփեցի «Օլդ Թրաֆորդ»-ում («Սիթի»-ն հաղթեց 1:6 հաշվով), լավագույններից է իմ մարզական կարիերայում, ինչպես «Եվրո-2012»-ում Գերմանիայի հավաքականի դեմ խաղում խփած գոլը:
Հուսով եմ, որ ես ու Նայջել դե Յոնգը կկարողանանք միասին դիտել այդ հանդիպումը: Մենք երկրպագելու ենք մեր նախկին թիմին: Ցանկանում եմ, որ «Սիթի»-ն պարտության մատնի «Յունայթեդ»-ին:
Հիանալի կլինի, եթե «Միլան»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի հաջորդ խաղարկությունում ընդգրկվեն նույն խմբում»,- հայտարարել է Բալոտելին:









































