Monday, 13 07 2026
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը

Հայաստանը պատրաստ է օժանդակել ՀԱՊԿ-ին թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին, ով ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների և Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչների հետ Հայաստանում է գտնվում համակարգող խորհրդի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ համակարգող խորհրդի նիստն արդյունավետ ընթացք է ունեցել՝ մասնակիցները կառուցողական մթնոլորտում կարողացել են քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից մինչ այժմ իրականացված համատեղ աշխատանքներն ու քննարկվող ոլորտում համագործակցության, գործողությունների համակարգման մեխանիզմների կատարելագործման հնարա վորությունները:

Ընդգծելով, որ ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ անդամ պետությունների ջանքերի համակարգումն է ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես Կազմակերպությունում նախագահող երկիր, պատրաստ է ակտիվորեն օժանդակել ՀԱՊԿ խնդիրների ու նպատակների իրագործմանը, այդ թվում՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը հակազդման գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ թմրամիջոցների տարածման վտանգն աշխարհում օր օրի ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում, և համամարդկային այդ չարիքի ու վտանգավոր հանցավորության դեմ պայքարը պահանջում է ջանքերի համադրում: ՀՀ Նախագահը և ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրենը կարևորել են նաև երկկողմ ձևաչափով փոխգործակցությունը՝ նկատի առնելով, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընդգրկուն օրակարգում իր ուրույն տեղն ունի երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում